Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ ԱԳ նախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացումը. Բորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն Ռուսաստանի տարածքին եվրոպական զենքերով հարվածելու սահմանափակումների վերացումը, սակայն նշել է, որ վստահ չէ արդյունքի հարցում։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս մասին քննարկում կլինի, և ես հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան այս հարցում, բայց եթե ոչ, ապա յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում», - ասել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Միացյալ Նահանգները թույլ է տվել իր զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին:

Բորելը նաև ընդգծել է, որ ինքն անձամբ միշտ աջակցել է եվրոպական զենքով նման հարվածներին։

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ՝ New York Times-ը, Washington Post, Axios-ը, հայտել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր տրամադրած հեռահառ հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքին, ինչի մասին վերջին ամիսներին Կիևն անընդհատ խնդրում էր Վաշինգտոնին:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, առաջինն այդ մասին գրել է New York Times-ը՝ պնդելով, որ խոսքը ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների մասին է:
 
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է պատասխանել Ռուսաստանի տարածքում ամերիկյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնելու թույլտվության մասին հարցին։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս առնչությամբ ասել է.«Խաղաղության ծրագրի գլխավոր կետերից մեկը մեր բանակի հեռահարությունն է: Այսօր լրատվամիջոցներից շատերն ասում են, որ մենք հակահարված տալու թույլտվություն ենք ստացել, բայց հարվածները խոսքերով չեն հասցվում։ Նման բաների մասին նախապես չեն հայտարարում։ Հրթիռներն իրենք իրենց մասին կխոսեն։ Միանշանակ»։

Տեղեկության տարածումից հետո Le Figaro-ն գրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես թույլ են տվել հեռահար զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին:

Reuters-ը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնություն խորը հարվածներ կարող են իրականացվել առաջիկա օրերին:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որոշման պատասխանատուներին «իմբեցիլ» է անվանել:

Պենտագոնը չի մեկնաբանել Ռուսաստանի տարածքին ԱՄՆ-ի զենքով հարվածներ հասցնելու որոշումը:

 Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան