Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական և պատերազմական դրություններում կկիրառի հատուկ տեխնիկա. Արփինե Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում մանրամասնել է, թե ինչ գործառույթներ է իրականացնելու ոստիկանության գվարդիան: 

- Տիկին Սարգսյան, ինչպե՞ս ոստիկանության գվարդիա ստեղծելու գաղափար առաջացավ:

- Ոստիկանությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում գնահատման առարկա է եղել այն, թե ինքնին ոստիկանության ընդհանուր կառուցվածքը և առանձին վերցված ստորաբաժանումներն արդյունավետության ինչպիսի մակարդակ ունեն, և ինչպիսի նկարագիր պետք է ունենա այն նոր Ոստիկանությունը, որը պետք է հանրությանն ավելի մոտ կանգնած լինի, երաշխավորի վստահության վրա հիմնված պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանք։ Ուսումնասիրություններն ի վերջո ակնհայտ դարձրին, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի կողմից ներքին և արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից, սկզբունքորեն իրարից տարբերվող այս երկու գործառույթների իրականացումը հնարավորություն չի տալիս խորացնել պրոֆեսիոնալիզմը հիմնական որևէ գործառույթում և ապահովել անձնակազմի որակյալ պատրաստում։ Բացի այդ, հիբրիդային այս կարգավիճակը նշանակում էր նաև, որ ոստիկանության զորքերը և՛ ոստիկանության մաս է, և՛ ոչ, տարբեր իրավիճակներում կարող է գերատեսչական ենթակայություն փոխել։ Եվ այս դիրքավորումը, ըստ էության, ամբողջովին չէր կարող բավարարել ոչ՛ ոստիկանության, ոչ՛ պաշտպանական գերատեսչության ակնկալիքները։

Կարծում եմ՝ ակներև է, որ զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների համանմանությամբ մարտական առաջադրանքների սահմանումն այն ծառայողների համար, որոնք մեծ մասամբ անցել են հասարակական կարգի պահպանության ապահովման մասով ուսուցում, արդյունավետությամբ աչքի ընկնել չի կարող, միաժամանակ, էապես իրարից տարբեր են զինված ուժերի և ոստիկանության շարային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքակազմը՝ հարմարեցված իրենց առջև դրված հիմնական խնդիրների լուծմանը։ Ըստ այդմ՝ որոշվեց ձևավորել ամբողջովին ոստիկանական մասնագիտացված ծառայություն, որը պատասխանատու կլինի ներքին անվտանգային սպառնալիքների չեզոքացման համար՝ շարունակելով մնալ համապարփակ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Սա թույլ պետք է տա նաև ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցել շատ ավելի թիրախային գործիքակազմով։

- Մասնավորապես ի՞նչ գործառույթ է կատարելու ոստիկանության գվարդիան, և ե՞րբ այն վերջնական կձևավորվի: 

- Պետք է նշեմ, որ գաղափարից պրակտիկ լուծման հասնելու ճանապարհը լի է եղել բազմաթիվ քննարկումներով, մասնագիտական կարծիքներով, նաև, ինչու ոչ, բանավեճերով՝ շոշափելով բազմաշերտ հարցեր։ Այս համատեքստում նոր ծառայության ստեղծման առաջին քայլը հանդիսացավ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի հայեցակարգի ընդունումը։ Կցանկանայի ընդգծել, որ սա բացառիկ օրինակներից է, երբ օրենսդրական նախաձեռնությունը սկսվում է հայեցակարգի մշակումից, այսինքն՝ մշակել ենք հայեցակարգային լուծումները, որոնք դարձրել ենք պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման առարկա։ Հայեցակարգային լուծումների շուրջ համաձայնության գալով՝ մշակվել է օրենսդրական փաթեթը, որը հանրային լայն քննարկման փուլ անցնելուց հետո այս տարի՝ հոկտեմբերի 24-ին, ընդունեց Ազգային ժողովը։

Ոստիկանության գվարդիայի գործառույթների ցանկը մշակելիս մի կարևոր սկզբունք է հիմք ընդունվել. գործառույթները պետք է լինեն մաքուր ոստիկանական, չկրկնվող և եզակի տվյալ ծառայության համար։ Հենց այս տրամաբանությամբ էլ, ըստ արդեն ընդունված օրենքի, ոստիկանության գվարդիայի հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններին մասնակցելը։

Ինչ վերաբերում է ծառայության վերջնական ձևավորմանը, ապա նշեմ, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսվում է այն գործարկել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ իրականացնելու ենք լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ կառուցվածքի նախագծում, հաստիքների բաշխում, վերապատրաստումներ, նյութատեխնիկական հագեցվածության ապահովում և այլն։ Վերապատրաստումների շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ուժային միջոցների գործադրման ստանդարտին, քանի որ նոր օրենքն առաջին անգամ ոստիկանության համար սահմանում է այսպիսի ստանդարտ։ Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, այն իրականացվելու է փուլային սկզբունքով․ արդեն իսկ 2025 թվականի բյուջետային հայտով ունենք հաստատված հատկացում, մնացյալ մասը կապահովվի 2026 թվականի ընթացքում։  

- Իսկ ովքե՞ր են ներգրավված լինելու դրանում, ինչպիսի՞ ստորաբաժանումներ:

- Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ դադարեցվելու են ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության, ուղեկցող ստորաբաժանման, որոշ ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթում ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Այս պահին աշխատանքներ են տարվում ոստիկանության գվարդիայի բուն կառուցվածքի մանրամասների մշակման ուղղությամբ, բայց գործառույթներն արդեն իսկ ընդհանուր առմամբ թելադրում են կառուցվածքը։ Կառուցվածքային միավորներից զատ՝ թերևս ամենակարևոր հարցը կադրերի ընտրությունն է։ Ընդունված մոտեցումն այն է, որ ոստիկանության գվարդիայի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում նշանակումները կախված են լինելու վերապատրաստման արդյունքներից։ Ընդ որում՝ այս ձևաչափին զուգահեռ մենք ունենք նաև ատեստացիայի գործընթացը, որը լրացուցիչ ֆիլտր է։

- Որքա՞ն է լինելու գվարդիայի ծառայողների թիվը, եթե, իհարկե, այն հրապարակման ենթակա է: 

- Հաշվի առնելով, որ ոստիկանության գվարդիայի ձևավորման հենքում ընկած է լինելու նաև ներկայիս ոստիկանության զորքերը, որի թվաքանակը ենթակա չէ հրապարակման, ուստի այս փուլում զերծ կմնամ հստակ թվեր հնչեցնելուց, միայն փաստեմ, որ հաստիքների թիվը պետք է երաշխավորի գործառույթների ընդգրկուն ծավալի պատշաճ կատարումը։

- Ի՞նչ համազգեստ են կրելու գվարդիայի ծառայակիցները: 

- Ոստիկանության գվարդիայի ծառայողները կրելու են բացառապես ոստիկանական համազգեստ, քանի որ հանդիսանալու են ոչ թե զինծառայողներ, ինչը, օրինակ, ոստիկանության զորքերի պարագայում էր, այլ լինելու են բացառապես ոստիկանության ենթակայությամբ գործող, մաքուր ոստիկանական գործառույթ իրականացնող ծառայողներ։ Ասեմ, որ այս պահին ոստիկանական ամբողջ համակարգի համար համազգեստի նկարագիրն ենք փոխում, մոդելային օրինակը պարեկային ծառայության համազգեստն է, ընդ որում՝ ոչ միայն արտաքին տեսքի առումով, այլ նաև որակի, հարմարավետության։ Հետևապես, գվարդիայի ծառայողները այդպիսի նոր համազգեստով կսկսեն ծառայությունը։ Ինչ վերաբերում է առանձին գործառույթներ իրականացնող հատուկ ստորաբաժանումների ծառայողներին, ապա նրանք կունենան այդ գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ 

- Իսկ ի՞նչ կոչումներ և պաշտոններ են նախատեսված լինելու: 

- Քանի որ ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական մասնագիտացված ծառայություն, հետևապես դրանում նախատեսվելու են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված ոստիկանական կոչումներ և հիմնական պաշտոններ, ինչպես նաև դրանց համապատասխանող՝ շարային ստորաբաժանումներին բնորոշ այլ պաշտոններ, օրինակ՝ գնդի, գումարտակի, վաշտի հրամանատարներ և այլն։ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը համատեղելու է նաև փոխոստիկանապետի պաշտոնը, ինչպիսի մոտեցում մենք արդեն ունենք Պարեկային ծառայության, Քրեական և համայնքային ոստիկանությունների գլխավոր վարչությունների պետերի դեպքում։

- Թերևս ամենաքննարկվող հարցը. պատերազմական իրավիճակում ի՞նչ գործառույթ է կատարելու գվարդիան:

- Ի տարբերություն ոստիկանության զորքերի, ոստիկանության գվարդիան չի ընդգրկվելու այլ զորքերի կազմում և պատերազմական իրավիճակում չի անցնելու զինված ուժերի ենթակայության տակ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ գվարդիան մեկուսացված է լինելու ՀՀ պաշտպանության գործառույթից․ գվարդիան ունենալու է ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցության շատ ավելի թիրախային գործիքակազմ, որը թույլ կտա օգտակարության ավելի բարձր գործակից ապահովել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն և պաշտպանություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցում իրականացնելուն։ Բացի այդ, որպես բացառիկ կանոն, սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրության հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում կկատարի նաև հատուկ առաջադրանքներ, ինչը կդրսևորվի իր պատրաստվածությանը և գործիքակազմին համահունչ։ 

- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ տրանսպորտային միջոցներով են նրանք ծառայություն իրականացնելու: 

- Ոստիկանության գվարդիան, որպես ոստիկանական գործառույթներ իրականացնող ծառայություն, օգտագործելու է ոստիկանական տրանսպորտային միջոցներ, որոնց հագեցվածությունը հարմարեցված կլինի կոնկրետ ստորաբաժանման կարիքներին։ Բացի այդ, ծառայության սպառազինության մեջ ընդգրկված կլինեն հատուկ միջոցներ և հատուկ տեխնիկա, օրինակ՝ զրահամեքենաներ, ջրանետեր և այլն, որոնք օրենքով սահմանված դեպքերում և կարգով կկիրառվեն անձանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հասարակության և պետության անվտանգության դեմ հնարավոր ոտնձգություններին արդյունավետ հակազդման նպատակով։ Ընդ որում, հատուկ տեխնիկան ոստիկանության գվարդիայի կողմից կարող է կիրառվել միայն հակաահաբեկչական և պատերազմական գործողություններին մասնակցելիս։ Այս լուծման հիմքում ևս հստակ սկզբունքներ կան։ Տրամաբանությունն այն է, որ օգտագործվող միջոցը պետք է համաչափ լինի իրավիճակին, այն բոլոր դեպքերում, երբ ողջամտորեն հնարավոր է օգտագործել ավելի նվազ միջամտության միջոցներ, պետք է լեգիտիմ լինի հենց դրանց կիրառումը։

- Ի վերջո, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա հանրությունը գվարդիայի ստեղծումով: 

- Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը, որն ընդհանուր առմամբ պատասխանատու է լինելու հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար։ Այս համատեքստում հանրության ակնկալիքները պետք է ուղղված լինեն հանրային միջոցառումների սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը, հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների շրջանակներում ներքին անվտանգության կայունության ապահովմանը։

Այս ակնկալիքները պրակտիկայում լիովին բավարարելու համար հետևողական ջանք է պահանջվում Կառավարությունից, որի հաստատակամ կամքն ու վճռականությունը կա։ Այս առանցքային նախաձեռնության հարցում մեզ համար կարևոր է նաև հանրային աջակցությունը, որովհետև փոփոխությունների կրողը հենց հանրությունն է, ուստի ցանկացած իրավիճակի առողջ և կառուցողական քննարկումը միայն և միայն օգուտ է հանրային անվտանգության երաշխավորմանը։

ՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ Ընդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է կատարվել Հայաստան-Ուկրաինա խաղի կուլիսներում 5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Ամեն ինչ ծխի մեջ էր». մարզիչը փրկել է տղային այրվող մեքենայիցՄեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա Ղուկասյան Նախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Ինչպես ավտոլվացման կայանը շարժիչային խոտհնձիչ ստեղծելու միտք տվեց. «Փաստ»Վթար. երկար ժամանակ ջուր չի լինի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆՎԱՐԻ).Ինքնաթիռի վթար, ահաբեկչական գործողություն, միկրոշրջանի հրետակոծություն. «Փաստ»Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԵրբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ»Դիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ»Uողանքի հետևանքով 82 մարդ անհետ կորած է համարվումՓաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՈւկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ»Քննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքները հունվարի 24-ին Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայի«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Ընտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Առավոտյան աղոթք«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց ԱՄՆ 14 նահանգում արտակարգ դրություն է սահմանվել` ձնաբքի հավանականության պատճառով Գորիսի տարածաշրջանում՝ Լծեն-Տաթև, Շինուհայր-Հարժիս, ուժգին քամի է և բուք Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել. նա տիտղոսի համար պայքшրելու հնարավորություն ուներ․ UFC-ի նախագահը պատասխանել է Ծառուկյանին Աֆրիկայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 159 մարդ Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը