Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հադրութից փրկված 26 կտավ, խոհանոցային արվեստ ու հյուրասիրություն․ Արցախի օրերը՝ Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ից 20-ը Երևանում, Մասիս քաղաքում և Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում տեղի կունենա «Արցախի օրերը» խորագիրը կրող միջոցառումների շարք, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա 3 օր հաղորդակից դառնալու արցախյան մշակույթին, խոհանոցային արվեստին ու արհեստներին։

«Դիզակ Արտ» ՄՀԿ համահիմնադիր Երազիկ Հայրիյանը MediaHub-ին պատմեց, որ միջոցառումների շարքը՝ համերաշխության, մերձեցման ու տեղահանված արցախցիներին մեկտեղելու նպատակ ունի։

««Արցախի օրեր» մշակութային միջոցառման մեկնարկը կտրվի Երևանից։ Հոկտեմբերի 18-ին «Կինոյի տանը» տեղի կունենա «Դիզակի գույները» ցուցահանդես և ներկաները կծանոթանան Հադրութից փրկված 26 կտավներին, որոնք շուշեցի նկարիչներ Հովիկ Գասպարյանի, Սամվել Թավադյանի և Գայանե Շուշեցու գործերն են։ Ցավոք, Հադրութում տեղի ունեցած միջազգային սիմպոզիումի հարյուրավոր կտավներից միայն 26-ն է փրկվել, մյուսները մնացել են այնտեղ»,-ասաց Երազիկ Հայրիյանը։ 

Ցուցահանդեսից հետո հանդիսատեսը կվայելի նաև Արցախի պետական ջազ նվագախմբի կատարումները։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ «Արցախի օրեր» միջոցառման կանգառներն ընտրվել են, հաշվի առնելով նաև այդ վայրերում ապաստանած արցախցիների թիվը։

«Հաջորդ օրվա ծրագիրը կկայանա Մասիս քաղաքի հրապարակում՝ «Դիզակ Արտ»  երգի պարի համույթի սաների մասնակցությամբ, կլինի նաև տոնավաճառ-հյուրասիրություն, ժենգյալով հացի վարպետաց դաս։ Փորձը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումներն ավելի են մերձեցնում արցախցիներին՝ Հայաստանի մեր հայրենակիցների հետ։ Այսպես ավելի հեշտ է ստացվում թե՛ երկխոսությունը և թե՛ ինտեգրումը»,-ընդգծեց Երազիկը։ Նրա հավաստմամբ` Մեղրաձորում նախորդ օրերից կտարբերվի «Արցախի օրեր»-ը։ Այստեղ իրենց կազմակերպությանն է միացել Հայաստանում գործող «Վարք Հայոց» ավանդական երգի պարի համույթը, իսկ երիտասարդների ակտիվ ժամանցի համար «Կժեր» կոչվող տարածքում  կկազմակերպվի «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթ։

««Գուպար»-ի հիմքը դրվել է Հադրութում։ 2020-ի՝ Հադրութի անկումից հետո այն շարունակել ենք Ասկերանի շրջանի Աստղաշեն և Քյաթուկ գյուղերում։ Ընդհանրապես, բոլոր այն հաջողված ծրագրերը, որոնք հիմնադրել էինք Արցախում, փորձում ենք պահպանել այստեղ։ Չեմ ուզում կենացի պես հնչի խոսքս, բայց պահպանելու եմ այնքան ժամանակ, մինչև հետ կգնանք որ այնտեղ նորից շարունակենք»,-հավելեց «Դիզակ Արտի» համահիմնադիրը։ 

Ավելացնենք, որ «Արցախի օրեր» միջոցառումների մուտքն ազատ է։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը