Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


44-օրյա պատերազմում 3 որդիներս դիրքերում էին, ցավոք Արթուրն ու Արսենը տուն չվերադարձան․․․ բերեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Խելագարվել էի, չգիտեի որի մասին մտածել, Արթուրի, Արսենի, թե՞ Աբրիկի։ Բոլորը դիրքերում էին, իսկ պատերազմը օրեցօր ավելի դաժան էր դառնում»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Մարգարիտա Աղասյանը։  

Տիկին Մարգարիտան Արցախի Մարտունու շրջանից է։ 44-օրյա պատերազմում նույն օրը նա կորցրել է 2 զավակներին։ Արթուր և Արսեն Աղասյան եղբայրների մասին Արցախում, նաև Հայաստանում շատերը գիտեն։ Դեռ 2016 թվականին Արթուրը ժամկետային զինծառայող էր։ Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած քաջության համար, մեկ ամիս անց ՊՆ ղեկավարությունը նրան շնորհել է լեյտենանտի կոչում, փոխանցել «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան։ Մայրը հպարտությամբ, ժամանակ առ ժամանակ արտասվելով է պատմում որդիների մասին։ 

«Արթուրը հիվանդի պես սիրում էր ծառայությունը, նվիրված էր իր զինվորներին, որոնց հետ տարիքային սահմանափակում չուներ, փոխարենը մեծ պատասխանատվություն էր կրում։ Տղաս մեծացավ, հասունացավ բանակում։ Որ պիտի ժամկետային ծառայությունն ավարտեր մյուսների պես տուն գար, ապրիլյան դեպքերից հետո նախընտրեց շարունակել որպես սպա։ Մատաղիս-Թալիշ ուղղությունում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նույն զորամասում, սակայն ուրիշ դիրքում որպես ժամկետային զինծառայող կրտսեր տղաս էր՝ Արսենը, իսկ միջնեկս՝ Աբրիկը, պայմանագրային հիմունքներով Մարտունու զորամասի հետախուզական ստորաբաժանումում էր»,-պատմում է մայրը։ 

Արթուր Աղասյանն այս անգամ էլ իր վրա է վերցրել 6-րդ պաշտպանական շրջանի ամենավտանգավոր դիրքի ողջ պատասխանատվությունը՝ առաջ գնացել։ Երիտասարդ հրամանատարին միացել են իր զինվորները։ Թշնամու առաջխաղացումը կասեցնելու և ջարդ տալու համար, հոկտեմբերի 1-ին նրան փոխանցել են նախագահի հրամանագիրը․

«Արթուրիս շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումն ու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Իսկ հաջորդ օրը՝ նա զոհվել է Ադրբեջանի արձակած ավիացիոն հարվածներից»։ 

Նույն օրը նահանջ հրամանին չենթարկվելու պատճառով Մարգարիտայի կրտսեր որդին՝ Արսենն իր ընկերոջ մեղրեցի Տիգրան Հայրապետյանի հետ մնացել են դիրքում ու անհավասար մարտ վարել թշնամու հետ։ Արսենին ու Տիգրանին ավելի ուշ որոնողական աշխատանքների ժամանակ գտել են խրամատում իրար գրկած՝ բեկորային մահացու վիրավորումներով։ Արսենի ու Տիգրանի աճյունները ծնողներին է հասել զոհվելուց 6 ամիս անց։

«Մեր զավակներին տարբեր օրեր հողին հանձնեցինք, որ կարողանանք մենք Մեղրի գնալ, Տիգրանի ծնողներն էլ գային Մարտունի։ Արսենի գերեզմանից մի բուռ հող ծնողները բերել ու շաղախել են Տիգրանի գերեզմանին»,-պատմում է հերոսների մայրը։

Կապիտան Արթուր Աղասյանին փնտրել են շուրջ 9 ամիս։  Բազմաթիվ որոնողական աշխատանքներ արդյունք չեն տվել։ Նրա զինվորներից մեկը՝ Դավիթ անունով, ուղեկցել է փրկարարներին ու մոտավոր տեղանքից հասկացել են, որ Արթուրը վերջին անգամ այդտեղ՝ ամենավտանգավոր դիրքում է եղել։ Նրա մարմինը հանել են հողի տակից։

«Հույս ունեի, որ Արթուրը ողջ կլինի, չէի թողնում, որ մեր հարազատները լաց լինեն։ Չգիտեմ, մտածում էի, որ նա գերի  ընկնող կամ հանձնվող տեսակ չէ, գոնե վերջին նռնակով ինքնասպան կլիներ: Արթուրիս մարմինը մեզ է հասել 2021 թվականի հուլիսի 14-ին։ Ամուսինս չթողեց ԴՆԹ թեստ հանձնենք, որովհետև շղթայով խաչը, հեռախոսը, քարտեզներն ու զինվորական վկայականն իր մոտ էր»: 

Աղասյան եղբայրները հուղարկավորվել են Մարտունու քաղաքային գերեզմանոցում։ Մարգարիտան ասում է, որ այնտեղից երևում է ամբողջ քաղաքը, այնտեղից հսկում են Մարտունին։ 2020 թվականից հետո հերոսների ծնողների համար կյանքը փոխել է իր գույները։ 

«Սփոփվում ենք Տիգրանի գերեզմանին այցելելով, այնտեղ հանգստություն կա», -ասաց մայրը, նշելով, որ հաճախ այցելում են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչպես նաև օլիմպիական հերթափոխի քոլեջ, որտեղ 2020 թվականի պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված հուշակոթող կա։ 
44-օրյա պատերազմում հրաշքով փրկվել է Մարգարիտայի միջնեկ որդին՝ Աբրիկը, իսկ 14-ամյա դուստրը՝ Միլենան, ամեն օր հիշում ու կարոտում է հերոս եղբայրներին, որ հավերժ մնացին հարազատ քաղաքում։ 

«Ապրողներս, միայն մի պարտք ունենք զոհվածների հիշատակի առաջ՝ սիրել այն հայրենիքը, որի համար ընկան նրանք, սիրել նաև նրանց փոխարեն»,-եզրափակեց Մարգարիտա Աղասյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն