Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է Էրդողանը ցույց տալու աշխարհին Փաշինյանի միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները, իսկ հայկական կողմը չի հերքել նման հավանականությունը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բազմաթիվ հարցեր կան՝ սկսած հայ–թուրքական սահմանից մինչև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որի մասին պարբերաբար խոսում է Անկարան: Արդյո՞ք հանդիպման ժամանակ կքննարկվեն այս հարցերը և ի՞նչ դիրքերից է հանդես գալու Նիկոլ Փաշինյանը, երբ վիզավին՝ Էրդողանը, ակնհայտ պաշտպանում է Իլհամ Ալիևի շահերը: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Վերջինս նշեց՝ Փաշինյանի հետ հանդիպման նպատակը սեփական ամբիցիաներն են։
«Իմ կարծիքով՝ այս հանդիպումն Էրդողանին հարկավոր է, որ ցույց տա թե՛ աշխարհին, թե՛ ԱՄՆ-ին, որ Թուրքիան կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում, որ Թուրքիան շահագրգռված է, որ ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, այլ նաև տարածաշրջանում համագործակցություն լինի։ Թուրքիան փորձում է վարել համամոլորակային քաղաքականություն, փորձում է իր տեղն աշխարհում մեծացնել»,- նշեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը համոզված է՝ Էրդողանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակ չունի կամ քննարկելու Փաշինյանի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից կլինեն սկզբունքային կարևոր քայլեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միայն այն ժամանակ, երբ ստորագրվի «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Չեմ բացառում, որ Էրդողանը կարող է տպավորություն ստեղծելու համար, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, փոքր, սկզբունքային նշանակություն չունեցող խնդիրների անդրադառնալ։ Բայց լայնածավալ ոչինչ չի լինի»,– նշեց նա։ 

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով էլ թուրքագետը նշեց, որ Թուրքիան հիմա այդ հարցը լուրջ չի բարձրացնի, թեև հնարավոր է Թուրքիայի առաջնորդը այդ մասին խոսի, քանի որ  իրենց համար կարևոր է «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Թուրքիայի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը», քանի որ այն կարող է «օրինականացնել» նոր իրավիճակը, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020թ․ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, իսկ նոր իրավիճակը մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի ավելացման արտահայտումն իր մեջ ունի։ Դրա համար Թուրքիան շահագրգռված է, որ պայմանագիրը ստորագրվի՝ իր նոր կարգավիճակը «օրինականացվի» հայ–ադրբեջանական պայմանագրի միջոցով»,– եզրափակեց թուրքագետը։

Մարիաննա Արամյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով