Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կիրականացվի. միջազգայնագետ

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կիրականացվի, Ռուսաստանն ու Իրանը հստակ դիրքորոշում ունեն, որ այդպես է լինելու։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը հավաստիացումներ են ստացել Ադրբեջանից, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ժամանակավորապես դուրս է եկել օրակարգից, և հիմա արդեն Հայաստանից է կախված՝ հաղորդակցությունների ապաարգելափակումը կիրականացվի՞, թե՞ ոչ։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Հայաստանը լուրջ ճնշման տակ է, ներառյալ՝ Արևմուտքի ճնշման տակ, որին անհրաժեշտ է այս միջանցքը՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով ղազախական ուրանը Եվրոպա փոխադրելու համար։

«Ինչպե՞ս պետք է ռուս սահմանապահները առանց ֆիզիկական ներկայության ծառայեն:  Նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունը հուշում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև պետք է կանգնեն ռուս սահմանապահները։

Միգուցե նրանք պետք է ծառայություններ իրականացնեն և ստուգեն բեռը դրոնների միջոցո՞վ, կամ՝ տիեզերքի՞ց։ Չգիտեմ։ Թերևս եղել է համապատասխան բանավոր պայմանավորվածություն։ 2020 թվականից հետո արդեն եղել են դեպքեր, երբ բանավոր պայմանավորվածությունների արդյունքներով մեզ փաստի առաջ են կանգնեցրել»,- ընդգծել է Բալասանյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն ընդունում է, որ 2020 թվականից տարածված այն առասպելը, թե ռուսները վերահսկելու են ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում, ՀՀ վարչապետը խոստովանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման դրույթ չկա:

Փորձագետը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ճանապարհի, այլ սահմանային անցակետի վերահսկողության մասին է, իսկ դրանք տարբեր բաներ են։

«Հայտարարության մեջ որևէ կետ չկա, որ ասի, որ Հայաստանը չպետք է վերահսկի։ Ավելին, 2021 թվականին Օվերչուկը երկու անգամ հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ճանապարհները լինելու են այս երկրների իրավասության ներքո»,- հիշեցրել է միջազգայնագետը։

Ըստ միջազգայնագետի՝ այս հարցում Հայաստանի իրավունքները ոչ ոք չի ոտնահարել, որ Հայաստանն  էլ դրա դեմ պայքարի։

«Ռուսաստանն ու Իրանը նախօրեին հենց դա են հայտարարել։ Ուստի թշնամիներ ստեղծելն ու նրանց դեմ պայքարելը անիմաստ է։ Ավելի լավ է այդ ջանքերն ուղղել այլ հունով:

Դրսից միտումնավոր ներկայացվել է տեղեկատվական օրակարգ՝ Իրանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ ստեղծելու և դրա հետնապատկերում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջ մղելու նպատակով։

Իրանում փորձ է արվում երկիշխանություն ձևավորել պահպանողականների և ռեֆորմիստների միջև։ Եվ կտրուկ հայտարարություններ արեցին հենց Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով ընթացող նոր քաղաքական թևի ներկայացուցիչները (ռեֆորմիստները) ։

Սակայն Իրանի և Ռուսաստանի միջև գլոբալ առումով խնդիրներ չկան, և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Ռուսաստան նպատակ ուներ կասեցնել լեզվակռիվը»,- եզրափակել է Բալասանյանը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան