Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ԱԳՆ-ն ինքն իրեն հակասում է

ԲԼՈԳ
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջին ճիգերն է գործադրում փրկելու նավթախավիարային դիվանագիտության պտուղները՝ երկու հակահայկական բանաձևերը՝ որոնք պետք է քննակվեն ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում՝ որն իր աշխատանքը սկսում է հունվարի 25-ին, Ստրասբուրգում: Պաշտոնական Բաքուն համոզված էր, որ իրենց կողմից գնված բրիտանացի և բոսնիացի երկու պատգամավորների հակահայ բանաձևերը առանց որևէ դժվարության կընդունվեն: Սակայն հունվարի 22-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոչը ԵԽԽՎ-ին՝ չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն բանակցային գործընթացը Արցախյան հիմնախնդրի շուրջ, «սառը ցնցուղ» էր Բաքվի գլխին:
 
Նոկդաունային վիճակում գտնվող Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր նոր արձագանքեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Է.Մամեդյարովի գերատեսչությունը լռեր, քանի որ դրա հեղինակները ուղղակի ծիծաղելի վիճակում են հայտնվել: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի, որն ընթերցել էր այդ տգիտությունը, Մինսկի խումբն իրավունք չունի «սեփականաշնորհելու» Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները:
 
«ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ ոք մենաշնորհ չի տվել»,-բողոքում է Հ.Հաջիևը: Սակայն երկու նախադասություն անց նույն Հաջիևը հայտարարում է. «20 տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատը (կարդա՝ մենաշնորհը) վերջինս մինչև հիմա չի արդարացրել` ոչ մի առաջընթաց չգրանցելով բանակցություններում: «Հաջիևը բողոքում է, որ Մինսկի խմբի համանախագահները մոնոպոլիզացրել են բանակցությունների գործընթացը, որի իրավունքը չունեն: Սակայն հետո ինքն իրեն հերքում է ու բացահայտում, որ ՄԱԿ-ն է հենց այդ մենաշնորհը տրամադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս հայտարարության մյուս մասերը մեզ հետաքրքիր չեն, քանի որ կրկնում են պաշտոնական Բաքվի անգիր արած «շաբլոն» մտքերը:
 
Մամեդյարովի ղեկավարած գերատեսչությունում իրոք շատ ծանր վիճակ է: Դիվանագետներն իրավունք չունեն հիստերիաի մեջ ընկնեն ու այսպիսի կոպիտ սխալներ անեն: Տարրական մի գրագետ հայտարարություն չեն կարող պատրաստել:
 
Հուսով եմ, որ այս անգրագետ հայտարարությանը հատուկ ուշադրություն կդարձնեն ոչ միայն մեզ մոտ, այլև այն մայրաքաղաքներում, որոնք մինչև հիմա օգտվելով Բաքվից հոսող նավթադոլլարներից, գերադասում էին չնկատել ազերիների «սխալները»: Բաքվում դոլարի սղությունը կբացի անկաշառ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների «աչքերը» ազերիների կողմից թույլ տրված կոպիտ սխալների վրա:
ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին