Ծառուկյանի կարևոր մեսսիջը
ԲԼՈԳ«Կոչ եմ անում՝ գործադրել ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու ՀՀ քաղաքացիներին». Գագիկ Ծառուկյանը Փարիզի Ամառային օլիմպիադայիայի ֆոնին նման կոչով է դիմել ՄՕԿ նախագահին:
Այս ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են:
Օլիմպիադան ոչ միայն ինքնին խաղաղության ուղերձ է, այլ նաև իր շուրջ ստեղծել է տեղեկատվական, դիվանագիտական կարևոր միջավայր, որտեղ ցանկացած երկիր ձգտում է ներկայացնել իր առաջնահերթություններից բխող խնդիր:
Ծառուկյանը հենց այս համատեքստում է բարձրացրել պատանդառված մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցը: Իհարկե, ՀԱՕԿ նախագահի ուղերձը կարող էր խիստ արդյունավետ ընթացք ստանալ, եթե այս խնդրում Հայաստանի իշխանությունը հստակ օրակարգ ունենար, բավարար ջանքեր գործադրեր:
Հուսամ՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը դրական առումով վարակիչ կլինի. յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների առջև դնել հումանիտար այս խնդիրը լուծելու անհրաժեշտության պատասխանատվությունը:
Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



