Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են նույն մարզի 47-ամյա բնակչի առողջությանը հրազենի գործադրմամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 12-ին «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքին հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ։

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Արարատ գյուղում գտնվող իր խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարված դեպքի վայրի զննությամբ՝  հիշյալ խանութի հետնամասից հայտնաբերվել և վերցվել են 2 կրակված պարկուճներ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի բնակչին առերևույթ մարմնական վնասվածքներ է պատճառել ՌԴ քաղաքացի հանդիսացող  34-ամյա մի տղամարդ։

Վերջինս, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, նրա հետ քայլել խանութի հետնամաս։

Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝  պատճառելով մարմնական վնասվածնքեր։

Նույն օրը ձեռնարկված քննչական, ինչպես նաև օպեատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքը լքելու պահին, և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Հայտնաբերվել և առգրավվել է նաև առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  ինչը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

Նախաքննությունը շարունակվում է։  Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերն, այդ թվում գործադրված հրազենի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ