Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ. Իշխանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». կա վիրավոր

Ավան վարչական շրջանի ղեկավարը ահազանգել է իրավապահներին. տղամարդու են կյանքից զրկել

 Ավազակային հարձակում՝ Երևանում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի և 6 մլն դոլար

Սպանություն և ինքնասպանություն՝ Դիլիջանում

Սրանք նախորդ օրվա քրեական քրոնիկոնից առանձնացված մի քանի վերնագրերն են, ընդ որում` բոլորի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը առերևույթ արձանագրում է, որ նման դեպքեր իրականում եղել են։ Իհարկե, այստեղ կարևոր է նաև անմեղության կանխավարկածը, որը պարզապես չենք դիտարկում։ Երբ քաղաքացին ինքն իր մեթոդներով է խնդիրները հարթում, դա արդեն իսկ խոսում է իրավապահներին չվստահելու մասին։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքների ամփոփմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1 %-ով կամ 3054 դեպքով: Գրանցված` 40666 հանցագործությունների գերակշիռ մասը` 80,8 %-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:

Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ` 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն: Բացահայտման տոկոսում հաշվվող` 40598 հանցագործության դեպքերից 26469-ով կամ 65,2 %-ով հայտնի է հանցանք կատարած անձը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 1or.am-ին ասաց, որ հանցագործությունների աճի հիմնական գործոնը իրավապահ համակարգի ոչ կոմպետենտ աշխատանքն է:

«Հավանաբար, հանցագործություններն այնքան են շատացել, որ դրանք անհնար է թաքցնել։ Հանցագործությունների աճը, իմ համոզմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են իրենց անմիջական պարտավորություններով, այն է՝ կանխարգելել և բացահայտել հանցագործությունները, այլ կատարում են վարչապետ կոչեցյալի քմահաճույքները։ Նկատի ունեմ, շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրանքների առաջադրումն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, նրանց դաժանորեն, ցուցադրական ձերբակալումները։ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը՝ ՆԳՆ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, վերածվել են իշխանությանը սպասարկող կառույցների։ Հավանաբար, քրեական աշխարհը զգում է, որ իրավապահ մարմինները զբաղված են ոչ իրենց անմիջական գործառույթներով և ակտիվացել են։ Չեմ բացառում նաև, որ չբացահայտված հանցագործությունների դեպքում` գործում է վենդետան։

Ցանկացած երկրում, տվյալ երկրի քաղաքական վիճակից ուղղակիորեն կախված է հանցագործությունների քանակն ու աճի միտումը։ Հայաստանը վերածվել է մի գավառական բռնապետական երկրի, որտեղ մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ։ Դրա վառ ապացույցներից է 2022 թվականին Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, որը կոծկվեց նույն իրավապահ համակարգի կողմից»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով