Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որո՞նք են շարժման անկման պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Բաղրամյան պողոտայում իրականացվող ցույցին ներկա է նաև քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Նա խոսեց այս պահի իրավիճակի և ցույցի անկման մասին:

- Ճգնաժամային իրավիճակ է, որը կարող է բերել նոր լուծումների: Քանի որ պահանջը ըստ էության նույնն է մնում, և հանրությունը չի ընդունել իշխանությունների առաջարկած լուծումը, և այս պահի դրությամբ այդքան էլ շատ մարդիկ չեն գալիս Բաղրամյան, բայց բողոքը, դժգոհությունը մնացել է, և կարծում եմ, ցույցը շարունակվելու է այս կամ այն ձևաչափով, բայց այս պահին դժվար է ասել՝ ինչ ձևաչափով է շարունակվելու:

Համոզված եմ, որ հանրությանը չի բավարարել նախագահի առաջարկը, ուղղակի մի շարք գործոններից ելնելով, այս պահի դրությամբ մարդկանց հոսքը քչացել է: Առաջին գործոններից մեկը, որ կուզենայի նշել, դա հետևյալն է. այստեղ շատ մեծ բացասական դեր են խաղացել ԶԼՄ-ները, այն ԶԼՄ-ները, որոնք մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ էության, գովերգում էին այս ակցիան, բայց կտրուկ կերպով, երբ ժողովուրդը որոշեց մնալ Բաղրամյանում, սկսեցին պիտակավորել նրանց, ովքեր մնացել էին Բաղրամյանում և ամբողջությամբ իրենց ուշադրությունը սևեռեցին այն ակցիային, որը չհաջողվեց:

Այն մարդիկ, ովքեր գիշերը գնացին այնտեղ՝ Ազատության հրապարակ, նրանք նույնպես ընդունեցին, որ իրենք փոքրամասնություն էին, և ճիշտ էր, որ իրենք լինեին այստեղ: ԶԼՄ-ները տեղադրում էին տարբեր տեսակի նյութեր, որոնց վերնագրերը այնպիսին են, որոնք բացասական հողի ներքո են ներկայացնում այս ամենը, և սա, իհարկե, ազդում է հանրության գիտակցության որոշ շերտերի վրա, որոնք դժվարանում են քարոզչությունը զատել լրատվությունից:

Երկրորդ գործոնն այն է, որ այնուամենայնիվ մարդիկ ցանկանում են տեսնել շարունակություն: Պատային իրավիճակ է այստեղ ստեղծված, այսինքն՝ հիմնական պահանջը չի բավարարվել, բայց ինչ-որ քայլեր են արվել, և մարդիկ գալիս են ամեն օր և ուզում են տեսնել, թե ինչ լուծում է հնարարվոր, իսկ լուծումը դեռ գտնված չէ, և այն իմ կարծիքով հետևյալն է:

Եթե հանրության զգալի հատված ուղղակի կազմակերպված, խաղաղ, ավելի հզոր կերպով մնա Երևանի փողոցներում, ես կարծում եմ, որ նոր լուծումներ կարող են լինել, բայց քանի որ այդ ձևաչափը դեռ գտնված չէ, թե ինչպես պետք է կազմակերպել հարյուր հազարների հասնող այդ ցույցերը, դրա համար էլ այս վիճակն է: Այստեղ, ինքնակազմակերպման այս փուլը, որը մինչև հիմա լավ աշխատում էր, հիմա պետք է փորձ կատարվի մի նոր մակարդակի հասցնել և այդ նոր մակարդակը, օրինակ, կարող է լինել այն, որ կոնկրետ լուծելի խնդիրներ առաջ քաշվեն՝ կոնկրետ ժամկետներով:

Արուսիկ Տիգրանյան

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու