«Opel»–ը բախվել է «GAZel»–ին, այնուհետև՝ էլեկտրական սյանը․ կա տուժած (լուսանկարներ)
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 4-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ջ., ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «GAZel» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ էլեկտրական սյանը։
Փրկարարները Հ․ Ջ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



