Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հայատառ քարոզչամեքենայի խայտառակ լրահոսը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Լրատվության ոլորտը վերջին տարիներին նոր թափ է ստացել՝ շնորհիվ համացանցի տարածման: Սակայն սա մեծ շանսեր է տալիս ոչ միայն լրատվության ոլորտում սկսնակ ու արդեն փորձ ունեցող լրագրողներին, այլև ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին:

Past.am-ը ներկայացնում է ադրբեջանական խորամանկությունը, որ շատերի համար անհասկանալի կարող է լինել:

Ադրբեջանական կայք՝ հայերեն լեզվով՝ Armenia.az, այսպես է կոչվում այն կայքը, որը ադրբեջանցիները պատրաստել են հայ ընթերցողի համար՝ հայալեզու, բայց ադրբեջանամետ բովանդակությամբ: Շատերին ոչինչ կարող է չասել .az մասնիկը, հատկապես, երբ կայքը կոչվում է armenia.az, բայց արի ու տես, որ ադրբեջանցի լրագրողները՚ լավ էլ սերտել են հայերենը ու գլխավոր նորությունների շարքում, գոնե այսօր, Իլհամ Ալիևի դստեր հոբելյանն է:

Կայքի խմբագրությունը հպարտությամբ է շեշտում, որ Լեյլա Ալիևան հանդիսանում է «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ԻՀԿ-ի Երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը, Ռուսաստանի ադրբեջանցիների երիտասարդական կազմակերպության նախագահը, IDEA կազմակերպության հիմնադիրը:

Հետաքրքիր է, որ խմբագրության մտքով անգամ չի անցնում, որ իրենց երկրում տիրող այս իրավիճակը ժողովրդավարության խիստ խախտում է, որ ժողովրդավարական երկրում այսքան պաշտոն մեկի ձեռքում, որպես կանոն, չի կենտրոնանում, և որ հայ ընթերցողին հիմնականում չի հետաքրքրում, թե Ալիևան ում հետ է նշելու իր ծննդյան տարեդարձը:

Այս կայքն այնուհետև շարունակում է իր լրահոսը նմանատիպ վերնագրերով.

• Ադրբեջանն արժանապատվորեն անցկացրեց Եվրոպական խաղերը

• Լոնդոնում կայացել է «Խոջալու. Հայաստանի գործած ռազմական հանցանքների ապացույցը» գրքի շնորհանդեսը

• Ադրբեջանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կակտիվացնի իր գործունեությունը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

Այս ցանկը շարունակելն անիմաստ է, քանզի լրահոսն ամբողջությամբ հիմնված է ադրբեջանական գիտնականների ֆանտաստիկայի վրա, հատկապես, ստորև ներկայացված նախադասությունը՝ «Մեծ Բրիտանիա է այցելել ոմն Բակո Սահակյանը, ով իրեն ներկայացնում է, որպես Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմի առաջնորդ»:

ԼՂՀ նախագահական ընտրություններց ու միջազգային դիտորդների բարձր գնահատականներից հետո, արի ու տես, որ ադրբեջանցի լրագրողները մեզ մեր մայրենիով են սովորեցնում, թե ով է Բակո Սահակյանը:

Այս զավեշտի մասին տեղեկացնելու նպատակն այն է, որ մեր հանրությունն ուշադիր լինի, թե ինչ է կարդում, և թե ինչ է մատուցվում իրեն հայատառ ափսեի մեջ:

Արուսիկ Տիգրանյան

Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով