Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական եռացող կաթսա. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորօրյա ժամանակներին գնալով ավելի բնորոշ են դառնում հակամարտությունների սրացումը և անկայունությունը։ Որպես կանոն, ցնցումների գլխավոր օջախը Մերձավոր Արևելքն է, որտեղ որ բախվում են հզոր պետությունների շահերը։ Պատահական չէ, որ Մերձավոր Արևելքում հակամարտություններ կան, որոնք տարիներով ու տասնամյակներով շարունակվում են։ Դրանցից մեկն էլ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է, որն անցած տարված հոկտեմբերից կրկին թեժ փուլ է թևակոխել։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունները տարածաշրջանային պատերազմի բռնկման նախադրյալներ են ստեղծում, և դրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն իր ռազմածովային նավերը մոտեցրել է տարածաշրջանին՝ թույլ չտալու էսկալացիայի տարածումն Իսրայելից դուրս։

Ճիշտ է՝ Իրանն անմիջականորեն ներգրավված չէ կոնֆլիկտում, սակայն դրա փոխարեն ակտիվ են պրոիրանական պրոքսի ուժերը, օրինակ՝ «Հզբոլլահը» և Եմենի հութիները։ «Հզբոլլահը» Եմենից հրթիռակոծում է Իսրայելը, սակայն ամբողջությամբ ներգրավված չէ բախումների մեջ։ Իսկ Եմենի հութիները պատերազմ են հայտարարել Իսրայելին, բայց քանի որ տարածքային առումով հեռու են այդ երկրից, տարբեր զենքերով թիրախավորում ու հարվածում են Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով և Կարմիր ծովով անցնող նավերին, որոնք, ըստ իրենց ենթադրության, կարող են բեռներ տեղափոխել Իսրայել։ Հութիների գործողությունները լուրջ խնդիր են ստեղծել Կարմիր ծովի առևտրային ճանապարհով նավերի անցման համար, ինչն էլ կանխելու նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ Նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով կոալիցիոն ուժերը ռազմանավեր են տեղակայել Կարմիր ծովի հատվածում։ Ավելին՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում գտնվող հութիների մի շարք օբյեկտների։

Հութիներն էլ իրենց հերթին սպառնում են, որ պատասխանելու են այդ գործողություններին։ Եվ եթե հարվածների միջոցով Վաշինգտոնը չկարողանա լուծել Կարմիր ծովով նավերի անվտանգ անցման հարցը, ապա բացառված չէ նաև այն սցենարը, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ներխուժում նախաձեռնի Եմեն։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին մեծանում է նաև ահաբեկչության վտանգը։ Օրինակ՝ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, զոհվեցին տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Իսլամական պետությունը։ Իսկ երբ արդեն օրերս Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում Մոսհադի հենակետերին ու Պակիստանի տարածքում բնավորված ահաբեկիչներին, որոշ վերլուծաբաններ այս գործողությունները կապեցին Իրանի կողմից ահաբեկչական սպառնալիքին հակազդելու հետ։ Այլ հարց է, որ Պակիստանն էլ իր հերթին հարվածներ հասցրեց Իրանի տարածքին՝ պնդելով, թե ինքն էլ վնասազերծում է բելուջ ահաբեկիչներին։

Արդյունքում Իրանի ու Պակիստանի հարաբերությունները սրվեցին։ Պակիստանը նույնիսկ հետ կանչեց Իրանում իր դեսպանին։ Չնայած շատ քիչ հավանական է, որ այս երկու երկրները ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնեն, այնուամենայնիվ, լարվածությունը որոշակի տարածաշրջանային դասավորություն է ստեղծում։ Բնական է, որ Հնդկաստանն այս հարցում աջակցում է Իրանին՝ ընդդեմ իր գլխավոր ախոյան Պակիստանի։ Չինաստանն էլ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի ու Պակիստանի հետ, միջնորդելու հնարավորություն է ստանում, ինչպես միջնորդեց Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման դեպքում։ Թուրքիան ևս փորձում է ցույց տալ, թե ձգտում է միջնորդել, բայց պարզ է, որ Անկարան ավելի սերտորեն համագործակցում է Իսլամաբադի հետ։ Հենց դրանով է պայմանավորված նաև այն, որ Թուրքիան հատկապես մեծ ջանքեր է ներդնում ընդդեմ Հնդկաստանի Պակիստանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները նաև մտադիր են անօդաչուներ վաճառել Հնդկական օվկիանոսում կարևոր դիրք զբաղեցնող Մալդիվների՝ հակահնդկական դիրքորոշում ունեցեղ իշխանություններին։

Զուգահեռ Թուրքիան փորձում է օգտվել Մերձավոր Արևելքում ստեղծված անկայուն իրավիճակից ու իրագործել իր զավթողական նկրտումները։ Պատահական չէ, որ հենց այս օրերին է թուրքական բանակը գործողություններ սկսել Իրաքի ու Սիրիայի հյուսիսում՝ քուրդ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով։ Թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու է, որ մերձավորարևել յան տարածաշրջանը քաոսի մեջ հայտնվի ու Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, որի դեպքում իրենք պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու հնարավորություն կստանան։ Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն իրենց օրակարգից դուրս չեն բերել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, այլև այնպիսի հայտարարություններ են անում, թե Հայաստանը պարտավոր է իրենց միջանցք տրամադրել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում