Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2023 թվականին 3 անձ ցած է նետվել Քննչականի պատուհաններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 27-ին Արտաշատի քննչական բաժնի պատուհանից ընկավ եւ մահացավ Արարատի Հովտաշեն գյուղի բնակիչ, 62 տարեկան մսավաճառ Միսակ Պողոսյանը, ում բերման էին ենթարկել։ Նա կալանավորվել էր մարիխուանա եւ կանեփ շրջանառելու մեղադրանքով, հետո կալանքից ազատվել էր եւ կրկին կալանավորվելու էր։ Այս գործով վարույթը, որով զբաղվում է ԱԱԾ-ն, ձգձգվում է։ Մինչ օրս գործով մեղադրյալ չկա, թեեւ հոդվածը, որոնցով նախաձեռնվել է վարույթը, ենթադրում է, որ վաղուց պետք է մեղավորը հայտնի լիներ՝ 446-րդ հոդվածի 2-րդ մաս՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Միսակ Պողոսյանի հարազատները խուսափում են խոսել դեպքի մասին։ Անգամ նրա փաստաբան Սամվել Միրզոյանը հակված է կատարվածում հենց Պողոսյանի մեղքը տեսնելուն։

Նա մեզ հայտնեց, որ կարող է պարզվել՝ հենց Պողոսյանն է մեղավոր կատարվածում։ Այսինքն՝ ի՞նքն է իրեն նետել ցած։ «Այո, բայց ես ամեն դեպքում օբյեկտիվ քննության կողմ եմ»։ Չե՞ք կարծում, որ շատ է ձգվում օբյեկտիվ քննությունը, մինչ օրս մեղադրյալ չկա։ «Ոչ, պետք է սպասել, տեսնենք, թե ինչ են անում, հետո ես կխոսեմ։ Հո չե՞ն վերցնելու մի անմեղ մարդու, մի ընտանիքի հոր մեղադրեն»։ Հարցին, թե ինչու են մարդիկ հաճախ «թռիչքներ» կատարում քննչականների պատուհաններից, նա չցանկացավ անդրադառնալ։

Հիշեցնենք․ ապրիլի 27-ին ՔԿ-ն հաղորդել էր, որ Պողոսյանը ցատկել է մարզային քննչական վարչության շենքի երրորդ հարկի միջանցքի լուսամուտից եւ մահացել։ Նրան մեղադրում էին մարիխուանա շրջանառելու մեջ։ Քննչականի բակը դեպքից հետո արագ լվացել էին, արյունը մաքրել։ Սամվել Միրզոյանին հարցրինք, թե արդյոք միջանցքում չե՞ն եղել տեսախցիկներ, որոնք կարող էին ֆիքսել միջադեպը։ «Ոչ, այդտեղ տեսախցիկներ չկան։ Բայց ես չեմ կարող տվյալներ հրապարակել։ Նախաքննություն է, կավարտվի, կխոսենք»,- ասաց նա։ Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Միսակ Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործը` թմրանյութերի շրջանառության հետ կապված, փակվել է։

Ինչպես հայտնի է, սա միակ դեպքը չէ վերջին ամիսներին, երբ քննչականի պատուհանից մարդ է ցած նետվում` ուղեկցողներին «ֆռռացնելով»։ Դեկտեմբերի 12-ին 19-ամյա ՌԴ քաղաքացի Յուլիա Մաքսիմովսկայան, ով Երեւանի փողոցներում խուլիգանական վարքով էր աչքի ընկել, ցած նետվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի զուգարանի պատուհանից, մինչ ուղեկցողը միջանցքում նրան էր սպասում։ Հուլիսի 20-ին էլ մեկ այլ ՌԴ քաղաքացի, ինչպես պնդում է քննչականը, ընկավ եւ մահացավ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի պատուհանից։ Հաղորդեցին, որ «թռիչքի» պահին նա ձեռնաշղթաներով է եղել։

 

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին