Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չալաբյանին պատժո՞ւմ են «Հայաքվե»-ի հաջողության համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի դատաքննությունը։

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը գնացել է խորհրդակցական սենյակ Ավետիք Չալաբյանի համար դատավճիռ «բստրելու» և այն դեկտեմբերի 21-ին հրապարակելու համար։

Մեղադրող դատախազը միջնորդել է Ավետիք Չալաբյանին մեղադրել 2,5 տարվա ազատազրկման, ընդ որում դատարանում այդպես էլ մեղադրանքի կողմը չկարողացավ ապացուցել ակնհայտ փնթի կարված գործը։

Հիշեցնենք՝ Չալաբյանը մեղադրվում է իբր 2 միլիոն դրամի դիմաց ագրարային համալսարանից 1000 ուսանողներին ընդդիմության հանրահավաքներին ներգրավելու մեջ։ Նրա դեմ ցուցմունք տված ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալոյանը վաղուց բարձր պաշտոն է զբաղեցնում Ագրարային համալսարանում, իսկ Մնացական Մարտիրոսյանը ողջ դատավարությունը տարել է այնպես, որպեսզի վերջում կրկին կարդա իշխանությունների պահանջած դատավճիռը, այն է՝ ազատազրկեն Ավետիք Չալաբյանին։

Հասարակական-քաղաքական գործիչը երեկ դատաքննությունից հետո հայտարարել է, թե՝ «Ողջ դատական գործընթացը քաղաքականացված է, իսկ իմ համար պահանջվող պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ, փորձում են այնպես անել, որ ես երկու տարի հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործընթացներին չմասնակցեմ»,- նշել է Չալաբյանը։ Նա մեղադրանքից հետո կալանավորվել է 2 ամսով, ազատ արձակվել, այնուհետև կրկին կալանավորվել էր 3 ամսով և 15 միլիոն գրավի դիմաց էր ազատ արձակվել։

Չալաբյանն իհարկե կարող էր ինչպես մյուսները, զերծ մնալ քաղաքական պայքարին մասնակցելուց և նրա նկատմամբ միգուցե նման վերաբերմունք չէր լինի, սակայն «Հայաքվե» նախաձեռնությունը վաղուց պինդ ոսկոր է դարձել գործող իշխանությունների կոկորդին և նրանք ամեն ինչ փորձում են անել հենց այդ նախաձեռնության ներկայացուցիչներին ազատությունից զրկելու, բռնաճնշումների ենթարկելու համար։

Հիշեցնենք՝ «Հայաքվեն» 58 հազար ստորագրություն էր հավաքել Արցախն այլ պետության կազմում ճանաչելու համար և հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը խորհրդարան ներկայացնելով։ Իսկ առաջիկայում արդեն «Հայաքվեն» պետք է ևս 300 հազար ստորագրություն հավաքի, ուստի և գործող իշխանությունները, լրջորեն վախենալով նման հեռանկարից, փորձում են այժմ էլ Ավետիք Չալաբյանին դատապարտելու միջոցով վիժեցնել այդ նախաձեռնությունը։ 

Նարինե Սահակյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀՊուտինը հրամանագիր է ստորագրել էս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցԿապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իրավիճակը Հորմուզի նեղուցում․ իրանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել (տեսանյութ) Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության հետ կապված Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմում անմաhացած Գառնիկ Մալխասյանի մայրը Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական hարձակnւմ է կանխել. The Times of Israel HIPP մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվելԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացմանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան