Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ածիկացում՝ բավական բարդ ու ռեսուրսատար գործընթաց. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջուրը պատրաստվում է բազմաթիվ բաղադրիչներից, սակայն հիմնականները, որոնք գրված են 1516 թվականի Բավարիայի գարեջրի օրենքում, ընդամենը երեքն են՝ ջուր, գայլուկ և գարու ածիկ: Հենց ածիկն է գարեջրերի ճնշող մեծամասնության հիմքը, և հենց ածիկացման գործընթացից է սկսվում գարեջրի արտադրությունը։ Որոշ գիտնականներ, թեև նրանք փոքրամասնություն են կազմում, միանգամայն վստահ են, որ ֆերմերները սկսել են հացահատիկ աճեցնել հանուն գարեջրի, և միայն դրանից հետո են մտածել ալ յուր պատրաստել և հաց թխել։

Ինչպես էլ եղած լինի, բայց սկսած 1516 թվականից մինչ այսօր ածիկը գարեջրի հիմնական բաղադրիչն է, որն էլ ստեղծում է այդ խմիչքի համը։ Հարկ է նշել, որ գարին ինքնին (ինչպես և մյուս հացահատիկները) քիչ օգտակար է գարեջրագործության համար, քանի որ օսլան, որը մեծ քանակությամբ պարունակվում է հացահատիկի մեջ, խմորիչը դանդաղ է քայքայում։ Եվ որպեսզի խմորիչի համար անհրաժեշտ շաքար հայտնվի հացահատիկի մեջ, այն պետք է նախօրոք ծլեցնել։ Ծլեցման ժամանակ օսլան տրոհվում է մալթոզայի և այլ ածխաջրերի, որոնց էլ խմորիչը սկսում է մշակել և վերածել սպիրտի։ Գարին ամենահարմարն է ծլեցնելու, այսինքն՝ ածիկի վերածելու համար: Նախ՝ այն այդ գործընթացի արդյունքում բավականին շատ շաքար է արձակում, և երկրորդ՝ ունենում է հաճելի և չեզոք բուրմունք։

Գարեջրի արտադրության համար օգտագործվում են գարու երկհասկանի գարնանացան տեսակներ։ Ձմեռային տեսակները, չնայած իրենց բարձր բերքատվությանը, շատ հազվադեպ են օգտագործվում, քանի որ նման գարին խմիչքին տալիս է ծղոտի կոպիտ համ: Գարին և այլ հացահատիկային կուլտուրաները ծլեցնում են ածիկանոցներում, որոնք հաճախ առանձին ձեռնարկություններ են։ Գարեջրի խոշորագույն արտադրողներն ունեն իրենց ածիկանոցները, ինչը դրական է ազդում ըմպելիքի որակի վրա։ Ածիկի պատրաստման գործընթացը ինքնին բավականին բարդ է և պահանջում է զգալի աշխատուժի օգտագործում: Ներկայում գործընթացների մեծ մասն ավտոմատացված է։ Նախ՝ գարին 1-2 օր թրջվում է, դրանից հետո հատիկները փռվում են մութ սենյակի հատակին, 80 % խոնավության և 14-ից 20 աստիճան ջերմության պայմաններում հացահատիկի շերտը աստիճանաբար խառնում են, որպեսզի գարին չփտի։ Ամբողջ գործընթացը տևում է 4-ից 10 օր:

Ստացված կանաչ ածիկը դեռ պիտանի չէ օգտագործման համար, այն պետք է նաև չորացնել։ Եվ հենց այստեղ է սկսվում փորձերի և ստեղծագործության շրջանակը, որի ընթացքում էլ հայտնվում են գարեջրի բազմաթիվ տեսակներ։ Օրինակ՝ ամենահայտնի Pilsner ածիկը չորացվում է 80 աստիճանում, Մյունխենյանը՝ 90-ում, անգլիական դառը ածիկը՝ 100 աստիճանում։ Բացի այդ, ածիկը կարելի է ապխտել, կարամելացնել, բովել և այլն։ Այդ ամենը տալիս է էլերի, լամբիկաների և այլ գարեջուրների հսկայական տեսականի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր