Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարմնական վնասվածքներ, խուլիգանություն, առևանգում. կան ձերբակալվածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 12-ին, գիշերվա ժամը 3-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հաղորդում, որ կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 31-ամյա մի երիտասարդ:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ հիվանդանոց է մեկել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքում անհայտ անձն է դանակահարել երիտասարդին: Ավելին պարզել չի հաջողվել. ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ աշխատանքի արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, իսկ դրանց իրացմանը մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ կատարվել էր նախնական համաձայնությամբ:
34-ամյա տղամարդը, որը վարում էր հասակակից ընկերոջ «ԲՄՎ»-ն, և 23-ամյա երիտասարդը` «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով, իրենց հինգ ընկերների հետ նոյեմբերի 12-ին, կեսգիշերն անց, Շոպրոնի 2-րդ նրբանցքի սկզբնամասում դարանակալում են 31-ամյա տուժածին և նրա ընկերներին: Գիշերվա ժամը 2-ին մոտ նկատելով տուժածի «Մերսեդեսը»՝ դարանակալողները «ԲՄՎ»-ով հարվածում-կանգնեցնում են մեքենան և իջեցնում են տուժածին ու ընկերոջը: «ԲՄՎ»-ի 34-ամյա սեփականատերը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցնում տուժածին, իսկ նրա ընկերոջը ծեծի ենթարկելուց հետո հարկադրաբար նստեցնում են «ԲՄՎ»-ն և առևանգում:

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ին, Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվում, ձերբակալվում և, «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվում 23-ամյա երիտասարդը: Հասակակից ընկերոջ մեքենան վարած 34-ամյա տղամարդը հայտնաբերվում է նոյեմբերի 14-ի առավոտյան ժամը 7.10-ին` Շինարարների փողոցում: 10 րոպե անց միջադեպին մասնակից 23-ամյա երիտասարդը հայտնաբերվում է Բագրատաշենի սահմանային անցակետում: 20 րոպե անց 25-ամյա մեկ այլ մասնակից հայտնաբերվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, իսկ նրա հասակակիցը 20 րոպե անց հայտնաբերվում է Մուրադյան փողոցում: Ժամը 11.45-ին իր բնակության վայր Սիլիկյան թաղամասում հայտնաբերվում է նաև 26-ամյա մասնակիցը:

Բոլորն էլ ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև ներկայացվում նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքն ու դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը), 297-րդ (Խուլիգանությունը) և 191-րդ (Մարդուն առևանգելը) հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները