Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետական պարտքի ծանրաձողի ավելացող կշռաքարերը․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահամանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի, Իտալիայի կամ Ճապոնիայի պես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ ՀՆԱ-ն գերազանցող պարտք ունենալ, քանի որ իրենց տնտեսությունն ի վիճակի է կրել այդ բեռը, թեև պարտքի մեծ ծավալը էական բեռ է նաև նրանց համար։ Ու չնայած նույն ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենախոշոր տնտեսությունը, այդուամենայնիվ, Վաշինգտոնում լուրջ քննարկման թեմա է պետական պարտքի բեռը, դրա համար էլ ԱՄՆ Կոնգրեսում միշտ դժվարությամբ է հաստատվում ամեն տարվա պետական բյուջեն։ Ու օրակարգային հարց է դարձել այն թեման, որ ԱՄՆ վարչակարգերը պետք է կրճատեն իրենց ծախսերը, դադարեն նոր պարտքեր ներգրավելուց ու անցնեն խնայողական ռեժիմի։ Բայց Հայաստանում պետական պարտքը կրճատելու թեման ոչ միայն ընդհանրապես օրակարգից դուրս է իշխանությունների համար, այլև վերջին շրջանում նրանք առավել մեծ արագությամբ են մեկը մյուսի հետևից վարկեր ներգրավում։

Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Իսկ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը այդքան շտապում նոր վարկեր ներգրավելու հարցում։ Թերևս քպական իշխանությունները վարկերի հաշվին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով փորձում են խլացնել հանրության շրջանում գեներացվող դժգոհությունները։ Արցախի կորստի արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրել, ինչի հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։ Սակայն մեր կառավարությունը մի քանի միլիոն դոլարի ծրագրերով՝ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ ասֆալտապատելով կամ արցախցիներին որոշակի աջակցություն տրամադրելու միջոցով փորձում է ցույց տալ, թե յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ տնտեսությունը զարգանում է։ Բայց ամենավատն այն է, որ ներգրավված վարկերը ուղղվում են միայն ամենապրիմիտիվ ծրագրերի ուղղությամբ և միտված չեն տնտեսության որոշակի ճյուղերում երկարաժամկետ զարգացման հեռանկար ապահովելուն։

Այսինքն, վարկերը միտված են միայն տվյալ պահին կարճաժամկետ արդյունքներ ապահովելուն, և եթե պետք լինի, հետագայում արդեն նոր վարկեր կարող են վերցնել։ Մյուս կողմից էլ՝ նոր պարտքեր ու վարկեր վերցնելու եղանակը գործողությունների ամենահեշտ տարբերակն է, որը հատուկ ջանքեր չի պահանջում և չի ենթադրում եղած ֆինանսական հոսքերի ել քերի ու մուտքերի խիստ վերահսկողություն, ռեսուրսների արդյունավետ, թիրախային օգտագործում՝ բացառելով վատնումներն ու չարաշահումները։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,322 մլրդ դոլար՝ տարեկան աճը արագացնելով 9,9 %-ից մինչև 14 %։

Իսկ մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է մինչև 3,8 հազար դոլար՝ նախորդ տարվա 3,4 հազար դոլարի դիմաց։ Եթե այսպիսի պատկերին գոնե մոտ պատկեր լիներ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ ընդդիմադիր էր, ապա դժվար չէ պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչպիսի հաճույքով անարգանքի սյունին կգամեր հանրության հաշվին պարտք վերցնողներին։ Սակայն այդ նույնն արդեն իրեն կարելի է, չէ՞ որ ինքը առանձնաշնորհյալ է։ Ու այսքանից հետո իշխանությունների համար արդարացում է այն պնդումը, թե կանխատեսում են, որ, իրենց հաշվարկներով, պետական պարտքը 2024 թվականին ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ լինելու է ընդամենը 48,4 տոկոսի մակարդակում։

Բայց պետք է հաշվի առնել, որ ներկայում դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, և եթե հանկարծ դրամը սկսի հետ վերադառնալ իր նախկին վիճակին, ապա պետական պարտքի մասնաբաժինը կտրուկ կավելանա, ու կբարդանա պարտքի մարումը։ Իսկ պետական պարտքի մարման դժվարությունները հետագայում լուրջ խոչընդոտներ կարող են ստեղծել տնտեսական աճի ապահովման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան