Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՖրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել:
Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը:
Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել:
Հայաստանը նախորդ փուլերում` մինչև 2018 թվականը, մեծ թվով սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերել նաև դրա` որոշ ժամանակ գաղտնի պահելու մասով:
Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում:
Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորն եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով, դա աշխատել է:
Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



