Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրակոցներ՝ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի փոխքաղաքապետն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել  են կրակոցներ և կան վիրավորներ:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Գալուստ Գ.-ն, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հայկ Գ.-ն, և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Թովմաս Շ.-ն, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում հողային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որտեղ էլ Գալուստ և Հայկ Գ.-երը պարզաբանումներ ստանալու ընթացքում ասֆալտապատ ճանապարհով անցնելիս հայհոյանքներ են հնչեցրել և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, ապա մոտ 40-50 հոգի քարերով և ջրով լցված շշերով  մոտեցել են ու սկսել են նետել Գալուստ և Հայկ Գ.-երի ուղղությամբ:

Այդ ամենին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են Գալուստ Գ.-ին, նրան քաշել, գցել գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից մի քանի կրակոց է արձակել քաղաքացիների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ 52-ամյա Վարդան Ս.-ն, ով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, և 26-ամյա Գոռ Պ.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու, բոլոր մասնակիցներին ու ներկա գտնվողների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, երկաթե և փայտե ձողեր, հողային աշխատանքներ կատարող տեխնիկա, որի դիմապակին և կողային ապակիները կոտրված, ձեռնափայտ, ժամացույց և այլ կասկածելի իրեր: 

Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին