Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վագիֆ Խաչատրյանը ներկայացրել է իրադարձությունների իր տարբերակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանի խոսքերը մեջբերվում են այնպես, ինչպես ներկայացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խաչատրյանն ասել է, որ 1973 թվականին ավարտել է ավտոդպրոցը, 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, այնուհետ աշխատել Ստեփանակերտի գյուղատնտեսական-արդյունաբերական բաժնում որպես վարորդ։ 1992 թ․-ին, իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը գլխավորել է «Ղարաբաղ» կոմիտեն, Խաչատրյանը մոբիլիզացվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատի կողմից։

Խաչատրյանը, ի թիվս Պատարա գյուղի մոտ 100 բնակիչների, գնացել է զինկոմիսարիատ ու գրանցվել։ Գյուղ վերադառնալուն պես նորակոչիկներին բաժանել են 3 խմբի՝ յուրաքանչյուրը 33 հոգանոց, ապա ուղարկել Ասկերանի շրջանի Նորագյուղ։

1992 թվականին  5-10-օրյա դասընթացն ավարտելուց հետո խումբը, որի կազմում ընդգրկված էր Խաչատրյանը, ուղարկվել է  Փառուխ լեռան բարձունքներ՝  ծառայելու։ Խաչատրյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ 7 օր է  ծառայել։

Նա նշել է, որ այս ընթացքում Փառուխ լեռան շրջակայքում մարտեր չեն եղել ադրբեջանցիների հետ։

Խիստ լեռնային կլիմայական պայմաններում Խաչատրյանը մրսել է, առողջական խնդիրներ ձեռք բերել, ուստի 1992 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բուժվել է 20 օր, իսկ հետո հիվանդության պատճառով ազատվել ծառայությունից և ուղարկվել թիկունք՝ որպես բանվոր Նորագյուղի սննդի պահեստում։

1994 թվականի հունիսին՝ պատերազմի ավարտից հետո, Խաչատրյանը թողել է այս աշխատանքը և սկսել է հողագործությամբ զբաղվել Պատարա գյուղում։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Իվանյանի (Խոջալու)  շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

 

Կարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել