Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք կանցնենք, կգնանք, այս ամենը կանցնի և կգնա, բայց լեռները կհիշեն. Ռոմելա Սարգսյանը, Հակոբ Տեր-Վարդանյանը, Լիա Զախարյանը և այլք՝ նոր հեռուստանովելում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հեռուստանովել, որում ներկայացվում է հայրենիքը, որը կանգնած է լեռների վրա և մարդիկ, որոնք ամուր ուզում են կանգնել ամենաբարձր կետին՝ նայելով հայրենիքին: Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգն այսօր՝ 22:20-ին լսարանի դատին կհանձնի «Լեռները կհիշեն» հեռուստասերիալը: Դերասանական կազմն արդեն հասցրել է նկարահանումներ ունենալ Սյունիքում՝ բարձրանալով Խուստուփ, գլխավոր դերասաններից մի քանիսը նաև նկարահանումներ են ունեցել Մոսկվայում, իսկ Երևանում ընթացող նկարահանումներից մեկին ներկա է եղել նաև Tert.am Life-ը:

 

Նախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը նշում է, որ նրա և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համատեղ նախագծերի առանցքում հայրենիքն է և ընտանիքը, բայց այս նախագծում հերոսները ոչ միայն պատմելու են հայրենիքի և ընտանիքի մասին, այլ նաև ներկայացնելու են Հայաստանի գողտրիկ անկյունները:
«Մենք ապրում ենք շատ ծանր և ողբերգական օրեր, իսկ դա չէր կարող ազդեցություն չունենալ նախագծի վրա: Մենք կանցնենք, կգնանք, այս ամենը կանցնի և կգնա, բայց լեռները կհիշեն: Ոչինչ պատահական չէ, սկսած վերնագրից և այս հեռուստանովելում մենք խոսելու ենք հայրենադարձության, հայրենիքի, սիրո և ընկերության մասին՝ ցույց տալով, որ ատելության վրա հիմնված ցանկացած երևույթ մի օր քանդվելու է և ևս մեկ անգամ նշենք, որ ցանկացած հաջողություն միասնության մեջ է»,- ասաց Ելենա Արշակյանը: 

 

Այս նախագծում հեռուստադիտողը տեսնելու է, թե՛ ծանոթ դեմքերի, թե՛ սկսնակ դերասանների: Որոշակի դադարից հետո Ռոմելա Սարգսյանը վերադարձել է՝ դիմելով արտաքին փոփոխությունների և այս նախագծում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Դերասանուհու խոսքով՝ այս հեռուստատեսային դադարն անհրաժեշտ էր, թե՛ իրեն, թե՛ հեռուստադիտողին: 

«Այս թիմի հետ աշխատանքին ես ծանոթ եմ՝ ստանալով առաջարկ հասկացա, որ իսկապես ուզում եմ վերադառնալ, քանի որ անսահման սիրում եմ իմ աշխատանքն ու այն ամենն ինչ անում եմ: Կերպարս ևս գրավիչ է, քանի որ սցենարին ծանոթանալով հասկացա՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում հերոսուհուս, որը մեծացել է շատ փափուկ պայմաններում, բայց բախվում է որոշակի դժվարությունների՝ ունենալով բեկումնային պահեր իր կյանքում: Կարևոր հանգամանք է նաև դերասան Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքը, որի հետ նախկինում ունեցել ենք համատեղ աշխատանքներ: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք փոխանցել նախագծի գաղափարը հեռուստադիտողին»,- նշել է Ռոմելա Սարգսյանը:

Այս հեռուստանախագծի գլխավոր հերոսներից է նաև Հակոբ Տեր-Վարդանյանը, որը հեռուստանովելում մարմնավորում է լեռնագնացի, իսկ իրական կյանքում դերասանն ունի ֆոբիա բարձրությունից: Մեզ հետ զրույցում Հակոբը պատմեց՝ ինչպես է կարողացել նախագծի շրջանակում հաղթահարել վախերը հանուն դերի և տեսարանների: 

«Հերոսիս անունն Արարատ է, որը լեռնագնաց է, սիրում է բնությունը և իրական ներդաշնակություն է զգում, երբ կարողանում է հաղթահարել բարձրունքը: Երբ դիտարկում էին ինձ այս հերոսին մարմնավորելու համար սկզբում եղել են հստակ մտավախություններ, քանի որ ես ունեմ ֆոբիա բարձրությունից և նախորդ նախագծերում անգամ, երբ եղել են փոքր տեսարաններ, որտեղ ես եղել եմ բարձրության վրա ես հրաժարվել եմ: Չեմ կարող նկարագրել՝ ինչ զգացողություններ եմ ունեցել Խուստուփ բարձրանալիս, քանի որ եղել են հստակ տեսարաններ, որ պետք է բարձունքը հաղթահարեի, բայց ուրախ եմ, որ կարողացա մի կողմ դնել վախերս և նկարահանվել»,- ասաց Հակոբ Տեր-Վարդանյանը: 

Մեզ հետ զրույցում Հակոբ Տեր-Վարդանյանը և Ելենա Արշակյանը բացահայտեցին, որ այս փորձից հետո հստակ ցանկություն են ունեցել նաև բարձրանալ և նկարահանում ունենալ Արարատի վրա: 

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»