Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու թեման Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում. 23 նոյեմբեր, 2022թ, Երևան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուբեն Վարդանյանին Բաքվից ազատելու հարցում չպետք է հույսեր կապել Ռուսաստանի հետ, քանի որ նրա Արցախ տեղափոխվելու, պետնախարար նշանակվելու հետ Կրեմլը որևէ առնչություն չի ունեցել, ինչքան էլ լինեն հակառակ պնդումներ:

Նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Պուտինը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվել է Արցախում առկա վիճակով, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքուն ավելի է կոշտացրել դիրքորոշումը՝ պայմանավորված Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և պետնախարար նշանակվելու իրողությամբ:

Պուտինը դա ընկալել է Ռուսաստանի հասցեին դժգոհության ակնարկ և միանգամից ընդհատել Փաշինյանին, ասելով, որ Ռուսաստանը Վարդանյանի Ղարաբաղ տեղափոխվելու հետ որևէ կապ չունի:

Դառնալով հանդիպմանը ներկա իր երկրի երեք կարևոր գերատեսչությունների ղեկավարներին՝ այդ թվում՝ ՊՆ և ԱԳՆ նախարարներ Շոյգույին և Լավրովին, Պուտինը մեկ-մեկ հարցնում է արդյոք նրանք կապ ունե՞ն պարոն Վարդանյանի նշանակման հետ: Բոլորի պատասխանը նույն էր՝ ոչ, բացառությամբ Լավրովի, ով բացատրում է, որ ռուսական ԱԳՆ-ն ուղղակի տեղյակ է պահվել Վարդանյանի Ստեփանակերտ տեղափոխվելու հետ և միայն այդքանը:

Չբավարավելով այս խոսակցությամբ, հանդիպման ընթացքում որոշվում է տեղում հրավիրել այդ օրը Երևանում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս միանում է հանդիպմանը: Վլադիմիր Պուտինը մի քանի նախադասությամբ հարցուփորձ է անում հենց Հարությունյանից Ղարաբաղում տիրող վիճակի մասին: Արայիկ Հարությունյանը նշում է, որ Ռուբեն Վարդանյանին ինքն է հրավիրել Արցախ և նշանակել պետնախարար:

Այս հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Սերգեյ Լավրովն ասաց, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի. «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»։

Այդ հանդիպման ընթացքում Բայրամովը Լավրովի ներկայությամբ ոչ կոռեկտ և դիվանագետին ոչ վայել բառապաշար օգտագործեց Վարդանյանի հասցեին:

Ակնհայտ էր, որ Բաքուն ամեն ինչ անելու էր՝ Վարդանյանին Արցախից հեռացնելու կամ նրան ապօրինաբար ձերբակալելու, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ Հակարիի անցակետում:

Ռուսաստանը դժվար թե օգնի և կամ ճնշի Բաքվին, որպեսզի Վարդանյանը դուրս գա ադրբեջանական գերությունից, քանի որ չափազանց սերտ են այսօր Մոսկվա-Բաքու կապերը:

Հետևաբար, այդ հարցում Հայաստանը և միջազգային հանրությունն է, որ կարող են որևէ բան անել: Հատկապես Հայաստանը, քանի որ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, ինչպես Բաքվի բանտում պահվող շուրջ չորս տասնյակ հայերը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 4 հոկտեմբեր, 2023թ

Հ. Գ. Մոտ մեկ տարի առաջ Երևանում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի թեմային մենք տեղեկացված ենք եղել ավելի վաղ, սակայն հարկ չենք համարել այն հրապարակայնացնել: Այդ հանդիպման ընթացքում մեր հիշատակած թեմայի իսկությունը ճշտել ենք հանդիպմանը ներկա 3 տարբեր աղբյուրից, որոնք գրեթե նույնությամբ մեզ պատմել են այն, ինչ նկարագրել ենք:

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացել