Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը ԼՂ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության վերաբերյալ նոր փաստեր է հրապարակել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Արցախպրես»–ը հայտնում է, որ պարսկալեզու «Ազարհիա.օրգ» կայքը արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Հրապարակված տեսանյութում  երևում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթփուրը զինվորական համազգեստով կանգնած է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողքը և հետևում է ադրբեջանցի զինվորների ռազմաուսումնական վարժանքին:

Տեսանյութի մեկ այլ հատվածում Հաղիղափուրը ելույթ է ունենում ադրբեջանցի զինվորների առջև:

«Վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները ժխտում են ԼՂ պատերազմի ընթացքում Իրանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, սակայն առաջիկայում Իրանի ցուցաբերած աջակցության վերաբերյալ այլ փաստեր ևս կներկայացվեն»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշում է իրանական աղբյուրը:

Նշենք, որ Մանսուր Հաղիղաթփուրը ներկայում զբաղեցնում է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Հաղիղաթփուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Մանսուր Հաղիղաթփուրը զբաղեցնում էր Արդաբիլի նահանգապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովն օրերս հայտարարել էր, թե իրանցի խորհրդարանականի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: Նովրուզովը Հաղիղաթփուրին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մեջ:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն, արձագանքելով Սիավուշ Նովրուզովի մեղադրանքին, մասնավորապես  նշել է. «Պատերազմի ժամանակ Դուք և մյուս պատգամավորները որտե՞ղ էիք, ձեզանից, ձեր երեխաներից քանի՞ հոգի է մասնակցել պատերազմին: Ինչո՞ւ էին սովորաբար նվիրյալ ու ոչ ադրբեջանցի երիտասարդները սպանվում թիկունքից: Իրականում սա հարց է նահատակների ծնողների կողմից, թե ինչո՞ւ իրենց որդիները սպանվեցին թիկունքից»:

Հավելենք նաև, որ ավելի վաղ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, անդրադառնալով պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, ասել է. «Այն ժամանակ ես անձամբ եմ հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի և Ադրբեջանի զինված ուժերի համար հատուկ ռազմաուսումնական վարժանքներ կազմակերպվի»:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա