Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղամարդու վերջին հրաժեշտի ժամանակ ներկա են լինում նրա 4 սիրուհիները, օրինական կինն ու սիրելի դուստրը»․ կայացել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիրան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ սեպտեմբերի 14–ին կայացել է «Սևազգեստ կանայք» կատակերգական ժանրի ֆիլմի պրեմիերան. ֆիլմն յսօրվանից բարձրանալու է մեծ էկրաններ։ Հայ հայտնիները, ամբողջովին սևազգեստ, անցել են կարմիր գորգով, ինչպես նաև բացառիկ մանրամասներ հայտնել սպասված նախագծի վերաբերյալ:

Զավեշտալի իրադարձությունները ֆիլմում տեղի են ունենում մեծահարուստ մի մարդու հոգեհանգստի ժամանակ: Խառնաշփոթային իրավիճակ է սկսվում, երբ վերջինիս հոգեհանգստին անսպասելիորեն հայտնվում են բոլոր այն 4 կանայք, որոնց հետ տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է եղել:

Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները։

Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է Արտյոմ Մարկոսյանը, որը հանուն դերի ներկել էր մազերն ու ժամեր շարունակ անցկացրել դագաղում: Դերասան խոսքով՝ այս ֆիլմի համար արել է երկու բան, որը նախկինում չէր փորձել՝ ներկել մազերն ու պառկել դագաղում։

«Շատ տեսարաններ ենք ունեցել դագաղի հետ կապված, որտեղ պառկած եմ եղել ժամեր շարունակ։ Գուցե հեռուստադիտողին թվա, որ հեշտ է պառկած լինել, բայց պետք էր չշնչել, որպեսզի մարմինը լինի անշարժ։ Նկարել ենք ամռանն ու պատկերացրեք՝ փակ տարածքում, որտեղ կա հատուկ լուսավորություն, դու անշարժ պառկած ես այդ նեղ տարածքում, բայց կարծում եմ՝ միանշանակ արժեր դերի համար գնալ այդ զոհողությանը»,– նշել է դերասանը։

Գլխավոր հերոսը՝ Ալբերտը, ունի 4 սիրուհի, որոնց շուրջ էլ կառուցվում է պատմությունը։ Նախագծի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նշել է, որ ֆիլմի առանցքում հենց դավաճանության խնդիրն է։

«Մենք ցույց ենք տալիս, որ հերոսն ունեցել է 4 սիրուհի, որոնցից յուրաքանչյուրին սիրել է տարբեր կերպ, բայց ֆիլմի ավարտին մենք ցույց ենք տալիս՝ ում է նա իրականում անվերապահորեն սիրել»,– ասել է Գոռ Կիրակոսյանը։

Ինչպես գիտենք՝ ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին, բայց, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, պրեմիերան անժամկետ հետաձգվել է։ Ասուլիսի ընթացքում ռեժիսորը նշել է՝ եթե ֆիլմը նկարեին հիմա, դերասանական կազմը կմնար անփոփոխ, սցենարը՝ ևս։

Նախագծում ներգրավված են դերասաններ Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Արտյոմ Մարկոսյանը:

Հանգուցյալի կնոջը մարմնավորում է Ելենա Վարդանյանը, որի խոսքով՝ բարդ էր հայերեն ծավալուն տեքստեր սովորելը։

«Ես պայքարել եմ այս դերի համար, քանի որ հենց առաջին փորձի ժամանակ հասկացա՝ այս դերը պետք է իմը լինի, սկսեցի ամեն բառ թարգմանել, գրել ռուսերեն տառերով և սովորել։ Կարծում եմ, որ երկարատև փորձերից հետո ամեն բան ստացված էր և կարողացել ենք որակյալ աշխատանք հանձնել հեռուստադիտողի դատին»,– նշել է Ելենա Վարդանյանը։

Այս ֆիլմում համարձակ կերպարով է ներկայանում Ռոմելա Սարգսյանը, որը մարմնավորում է մերկապարուհու։ Դերասանուհին պատմել է, որ ամիսներ շարունակ պարի է գնացել։

«Ինձ դիտարկում էին այլ դերի համար, բայց որոշվեց, որ պետք է մարմնավորեմ 4–րդ սիրուհուն, որը զբաղվում է նկարչությամբ, բայց գումար վաստակում մերկապարուհի լինելով։ Կարծում եմ, որ այդ կարգավիճակը ևս արդարացված է»,– ասել է Ռոմելա Սարգսյանը։

Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան