Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ դիտորդական առաքելությունը Կապանում գրասենյակ բացեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկսայանն այսօր Կապանում մասնակցել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնի բացմանը։

Արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի, Լեհաստանի, Չեխիայի ու Նիդերլանդների դեսպանները, Կապան համայնքի ղեկավարը։

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ ՀՀ-ում նախատեսված 103 դիտորդից 90-ն արդեն ներգրավված են աշխատանքներում։ «Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարևոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Եվ այս կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում, մասնավորապես Կապանում, անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր: Այստեղ մեր գտնվելը թույլ կտա կրճատել դիտորդների երթևեկության ճանապարհը, որովհետև մինչև հիմա մենք կենտրոնացած էինք Գորիսում», – ասաց նա։

Ռիտերի կարծիքով առաքելության՝ Կապանում գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին, կկարողանա բնակչության մեջ խորացնել անվտանգության ու ապահովության զգացումը:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին և անձնակազմին, որ այս կենտրոնը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ բնակավայրեր սահմանին շատ մոտ են։ «Դիտորդական առաքելության ներկայությունը, նախևառաջ, մեծ զսպող ուժ կունենա, ինչպես նաև կարող է կայունություն բերել Կապան համայնքի սահմանի ողջ երկայնքով։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կիրականացնի այնպես, ինչպես ակնկալում են այստեղ բնակվող մարդիկ, ու արդյունքները մեզ սպասեցնել չեն տա: Շատ կարևոր է մեր մարզի ժողովրդի համար, որ ԵՄ առաքելությունը կարող է տեղում գնահատել իրավիճակը, զեկույցներ ներկայացնել, որին էլ կհետևեն համապատասխան գործողություններ: Վստահ եմ՝ այս առաքելությունը բերելու է կայունություն և անվտանգություն, որը խաղաղությունն է», – նշեց մարզպետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց, որ տեղում իրավիճակը դյուրին չէ, սակայն հույս հայտնեց, որ Կապանում գրասենյակի բացումը կուժեղացնի սահմանային գոտիները դիտարկելու՝ ԵՄ առաքելության կարողությունները և տարածաշրջանին ապահովություն և կայունություն կբերի։

Նշենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսել է 6 գրասենյակ ունենալ Հայաստանում, Կապանինը 4-րդ գրասենյակն է, ևս 2-ը կբացվեն առաջիկայում։

Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելnւ հնարավորությունը. Փիթ Հեգսեթ Հռոմի պապը ներկա է գտնվել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի բացման հանդիսավոր արարողությանը Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԻնքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ռուսաստանը պատժում է հայ ժողովրդին․ ո՞րն է իրական պատճառըՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»Ինչ կտա մանդատներից հրաժարվելը և ինչ կկորցնի ընդդիմությունըՀասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում․ Աբրահամյան Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել Ռուսաստանի շահերի դեմ «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ Խոշոր ավտովթար․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր Խարդախություն Whatsapp-ի եւ Instagram-ի միջոցով. զգուշացում Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա Տոնոյան