Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էութաբանական ճգնաժամի հետևանքները. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր դարաշրջանի բնորոշ են իրեն հատուկ ճգնաժամերը։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկա դարաշրջանն ավելի լայնորեն և խորապես է ներգրավված տարբեր բնույթի ճգնաժամերի մեջ, ինչպիսիք են՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, խաղաղ գոյակցության ապահովման, մշակութային, բնապահպանական, կրթական, հոգևոր և քրիստոնեական հավատի և այլն։ Համաշխարհային տնտեսական և ֆինանսական կապերի, փոխադրումների և այլ ենթակառուցվածքների զարգացումը կարող է հանգեցնել այդ ճգնաժամերի ընդլայնմանը։ Մենք ապրում ենք ոչ միայն մակրո ճգնաժամերով լի իրադարձությունների կիզակետում, այլ նաև մեր կյանքում առկա են միկրո ճգնաժամեր՝ կապված ապրելակերպի, ընտանիք կազմելու, անհատի մտավոր և հոգևոր զարգացման, ինչպես նաև կյանքի իմաստի ընկալման հետ։

Էութաբանական մտածելակերպը մի գործիք է, որը կարող է օգտագործվել ճգնաժամի առաջացման ընթացքը և կառուցվածքը որպես այդպիսին հասկանալու համար: Այստեղ հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք տարբեր ճգնաժամերի նախորդում են էութաբանական ճգնաժամերը, թե՞ դրանք կարող են տեղի ունենալ տարերայնորեն։ Առանց արդյունավետ միջամտության ճգնաժամը կարող է հանգեցնել ճակատագրական արդյունքների։ Առանց էութաբանական ճգնաժամերի բնույթի ուսումնասիրության հնարավոր չէ կանխարգելել, կառավարել և վերացնել այս կամ այն ոլորտում կամ հատվածում տեղի ունեցող ճգնաժամերը։ Ցավոք, հասարակության էութաբանական ճգնաժամերի և դրանց բնույթի բացահայտմանն ուղղված շատ հարցերի համակարգված պատասխաններ դեռ չեն գտնվել, և այն, ինչ հիմա ունենք, դրանք ընդամենը արդեն տեղի ունեցած տարբեր ճգնաժամերի վերաբերյալ վերլուծություններ կամ հետազոտություններ են։

Այստեղ հարկ է նշել, որ ճգնաժամ բառը հին ժամանակներում հիմնականում օգտագործվում էր որպես ավանդական բժշկական եզրույթ, որը բնութագրում էր մարդու հիվանդության ընթացքում շրջադարձային կետ, որի հիման վրա գնահատվում էր հիվանդի ճակատագիրը։ Այսինքն, ճգնաժամ բառը օգտագործվում է կյանքի գոյության վճռական պահի իմաստով՝ փոփոխություն, որը հանկարծակի է հայտնվում հիվանդության ընթացքում և դրսևորվում է որոշակի ծանր և ծայրահեղ երևույթներով ու գործընթացներով։ Ներկայում ճգնաժամ բառը բավականին լայն կիրառություն ունի, և այն ընկալվում է որպես վճռական պահ, որի վերաբերյալ անհապաղ անհրաժեշտ է որոշում կայացնել: Այսինքն, դա վտանգ է, որը պետք է իր հանգուցալուծումն ունենա։ Փաստորեն ճգնաժամը իրերի այնպիսի վտանգավոր վիճակ է, որը էական սպառնալիք է դառնում անձի, կազմակերպության, խմբի, երկրի և նույնիսկ հասարակության զարգացման կամ մարդկության գոյության համար:

Որպես ճգնաժամերի սուբյեկտներ՝ մենք կա՛մ հաղթում ենք, կա՛մ պարտվում ենք ճգնաժամին, մենք կա՛մ գոյատևում ենք ճգնաժամի միջով, կա՛մ դառնում դրա զոհը: Պետք է տարբերակել ճգնաժամի արտաքին և ներքին պատճառները։ Էական է միայն ներքին պատճառը, իսկ արտաքին պատճառը գործում է միայն ներքին պատճառի միջոցով։ Ճգնաժամը կարող է վերահսկելի լինել իր սկզբնական փուլում, բայց ժամանակի ընթացքում ճգնաժամի կործանարար ուժն ավելի է ուժեղանում, և առանց միջամտության այն շատ արագ է ընդլայնվում և խորանում։ Ճգնաժամի կառավարումը նշանակում է փոփոխվող իրավիճակին համապատասխան մշտական ճշգրտումներ կատարել և ճգնաժամ առաջացնող տարրերի և գործոնների չեզոքացման և պատճառների վերացման վերաբերյալ որոշումներ կայացնել: Սովորաբար առանց համապարփակ վերլուծությունների մենք հակված ենք ճգնաժամի պատճառները գտնել մեզանից դուրս, և միայն էութաբանական վարքագծի պայմաններում կարող է արտաքին աշխարհից ուշադրությունը վերագրվել դեպի ինքներս մեզ:

Այստեղ խնդիրն այն է, որ էութաբանական ընկալման շրջանակներում նշանակալի դեր և նշանակություն է ձեռք բերում ճգնաժամերի ավելի համապարփակ գիտակցումը, որը հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ այդ մոտեցման հիմքում միաժամանակ օգտագործվում են նյութաբանության, քրիստոնեության և փիլիսոփայության գործիքները և դրանց համապատասխան բովանդակությունը։ «Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձ եղավ էութաբանության փակուղիներում հայտնվելու իմացաբանական խնդիրներին։ Այստեղ էութաբանական փակուղիներ հասկացությունը կիրառվում է ճգնաժամի առաջացման կամ այդ ճգնաժամից հնարավոր ելքեր փնտրելու իմաստով։ Ճգնաժամի էութաբանական ընկալումը և դրան ուղղված համապատասխան գործողությունները հնարավորություն կընձեռեն փրկվել ճգնաժամի կործանարար ազդեցությունից և ապահովել գոյատևման ու զարգացման իրական հնարավորություններ։

Պատմական զարգացման ընթացքը ցույց տվեց, որ շատ քաղաքակրթություններ, որոնք ունեցել են ճգնաժամերի ընկալման խոր և ուժեղ գիտակցություն և մշակույթ, փրկվել են կործանումից, մինչդեռ մի շարք հին ազգեր, երկրներ և մեծ քաղաքակրթություններ, ինչպիսիք են Հին Հունաստանը, Հին Եգիպտոսը և Հին Բաբելոնը, բոլորն էլ դադարել են որպես հին քաղաքակրթություններ գոյատևել։ Էութաբանական մտածողության և վարքագծի հիման վրա ձևավորված հասարակությունը հնարավորություն ունի ավելի մեծ համերաշխությամբ և հանդուրժողականությամբ դուրս գալ ճգնաժամից։ Վտանգի պահին համախմբվելը ճգնաժամի հաղթահարման ուղիներից է, իսկ համախմբվել կարող են միայն այն դեպքում, երբ հասարակությունն ունի էութաբանական վարքագիծ, որն, ըստ էության, ներկայանում է որպես ուժի և իշխանության խորհրդանիշ։ Էութաբանական մտածելակերպը մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու մեր կարողություններն ու սահմանափակումները, որոնք կարևոր են իրավիճակի գնահատման, արդյունավետ կողմնորոշման և որոշումներ կայացնելու համար:

Մասնավորապես, վերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացման էութաբանական հիմքերը կապված են նրա հետ, որ ֆինանսական համակարգի տարբեր ինստիտուտներ և կառույցներ ունեցել են որոշումներ կայացնելու մենաշնորհային իրավասություններ, որի պատճառով հնարավոր չի եղել ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կապահովեին ֆինանսական ամբողջ համակարգի կայունությունը։ Ֆինանսական համակարգի կայունության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ունենալ ֆինանսական համակարգի զարգացման վերաբերյալ լավ ձևակերպված հայեցակարգեր և դրանց հիման վրա հստակ ձևակերպված նպատակներ ու դրանց ուղղված կարգավորման կանոնակարգեր, ինչը հնարավորություն կընձեռի կայացնել համաձայնեցված որոշումներ։ Դրանց բացակայության դեպքում առաջանում է էութաբանական մի այնպիսի ճգնաժամ, որի պայմաններում ֆինանսական կառուցների և ինստիտուտների կայացրած որոշումները դառնում են անարդյունավետ և բացասաբար են ազդում ֆինանսական համակարգի զարգացման վրա։

Հետևաբար, առանց ֆինանսական համակարգի էութաբանական հիմքերի ուսումնասիրության և դրանց զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացման, ապագայում ևս կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի ֆինանսական ճգնաժամեր, որոնք իրենց խորությամբ և ծավալներով կարող են ազդել տնտեսական զարգացումների վրա։ Փաստորեն, էութաբանական ճգնաժամը մի այնպիսի իրադարձություն է, որը կարող է շարունակական ճնշում գործադրել մեզ վրա: Էութաբանական ճգնաժամի հաղթահարման ուղին ընկած է նյութաբանության, քրիստոնեության և փիլիսոփայության գաղափարների հատման ընդհանուր տիրույթում, որոնց ընդունումը մեզ հնարավորություն կընձեռի կազմել դրանց հիման վրա տեղի ունեցող այլ ճգնաժամերի դեմ պայքարի արդյունավետ ծրագիր։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ