Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով. Ռուբեն Վարդանյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ հումանիտար բեռների անարգել տեղափոխումն, Ադրբեջանը կրկին սահմանափակում է «Կարմիր խաչի» մուտքն Արցախ՝ մեղադրելով «Կարմիր խաչին» ապօրինի բեռներ տեղափոխելու մեջ։

Այդ մասին թվիթերում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Կարմիր խաչը» միակ միջազգային կազմակերպությունն է, որ մտնում է Արցախ այս օրերին՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու և նրանց կյանքը փրկելու նպատակով։ «Ադրբեջանի այս գործողությունն ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը՝ բացասական հետևանքներ ստեղծելով 120 հազար մարդկանց համար»,-արձանագրել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգողը։

Նրա խոսքով ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով։ Ադրբեջանի ղեկավարությունն այսպես է տեսնում հակամարտության լուծումը։ «Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այդ վտանգավոր խելահեղ պահվածքը, միայն իմիտացնելով խաղաղության գործընթացը և առկա իրողությունները՝ մենք չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։

Ըստ էության Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգողը փաստում է, որ Ադրբեջանը բնավ էլ մի կողմ չի դրել իր ցեղասպանական և հայատյաց քաղաքականությունն, իսկ Հայաստանի գործող վարչախմբի հռչակած խաղաղության դարաշրջանը միայն նորանոր զրկանքներ է բերում հայ ժողովրդին, ուստի և հարկավոր է համախմբվել և միահամուռ կերպով պայքարել Արցախի բնակչության իրավունքների համար։

Հայաստանյան հասարակության մի հատվածում, ի դեպ, վաղուց արդեն այդ կարևորագույն և առաջնային գործը մի կողմ է դրված փաշինյանական վարչախմբի ջանքերով։ Հատուկենտ ընդդիմադիր միավորներ միայն փորձում են ուշքի բերել, հայ ժողովրդին բացատրել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում և ինչ հետևանքներ կարող է այդ ամենն ունենալ, իսկ Արցախում էլ առավելագույն ջանքերն այս ուղղությամբ գործադրում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, մինչ նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է պայանավորվել ադրբեջանցիների հետ։

Մարինե Աբգարյան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին