Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխություններ օտարերկրացուն կացության քարտ տալու գործընթացում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2008 թ. փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման արդյունքում կացության կարգավիճակ ստանալու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերի հետ կապված հարաբերություններում լիազոր մարմին կսահմանվի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Այն ՆԳՆ-ին ենթակա մարմին է, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ N 134-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունների համաձայն՝ վարչությանը վերապահված գործառույթները կսահմանվեն որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ։

Պրակտիկայում առաջ են եկել խնդիրներ, որոնք նախատեսվում է կանոնակարգել այս նախագծով: Օրինակ՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ կամ կացության քարտ տրամադրելու համար վերջինս պետք է ներկայացնի վավեր անձնագիր, քանի որ կացության քարտում ներառվում է նաև տեղեկատվություն անձնագրի սերիայի և համարի վերաբերյալ։ Գործնականում լինում են դեպքեր, երբ մինչ օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելու վարույթի ավարտը լրանում է անձնագրի վավերականության ժամկետը։ Օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու համար նախատեսված տեղեկատվական համակարգերը ծրագրված են այնպես, որ դրանց միջոցով որևէ գործողություն հնարավոր է իրականացնել անձը հաստատող բացառապես վավեր փաստաթղթի կիրառմամբ:

Նախագծով սահմանվել է վավեր անձնագրի հիման վրա կացության քարտ տալու անմիջական կարգավորում։ Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ հիմնավոր կասկած է առաջանում դիմումատուների՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասով, օրինակ՝ դիմումատուն հրաժարվում է ներկայացնել իր ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության փաստը և նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ նշելով, որ օրենսդրությամբ նման պարտավորություն չունի։ Արդյունքում կարող են լինել դեպքեր, երբ օրենքի ուժով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձին, որպես օտարերկրացի, տրվի կացության կարգավիճակ, քանի որ նշված փաստաթղթերը չներկայացնելու փաստով պայմանավորված հնարավոր չի եղել պարզել վերջինիս ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը։

Որոշման մեջ նախատեսվում է լրացում, որով վարչական մարմնին իրավունք է վերապահվում այն դեպքերում, երբ առկա չեն բավարար ապացույցներ անձի ՀՀ քաղաքացի հանդիսանալը բացառելու և նրան որպես օտարերկրացի համապատասխան կարգավիճակ տալու համար, պահանջել համապատասխան փաստաթղթեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա