Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը թյուրքական աշխարհի համակողմանի ինտեգրումը համարում է սպառնալիք իր շահերին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի զանգեզուրյան «գլխացավանքը»» վերնագրով հոդվածում գրում է, որ թուրքական պարբերականներից մեկը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի մասին անհայտ որոշ մանրամասներ։ Ըստ թերթի, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարության մեջ ասվել է. «Այդ հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի: Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա պետք է իրենց վշտացնի։ Միջանցքի բացմամբ կմեծանա թյուրքական աշխարհի հետ համագործակցությունն ու առևտուրը, կլինի անարգել շարժ դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կամրապնդի տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության մթնոլորտը և կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին։

Այդ իսկ պատճառով «Զանգեզուրի միջանցքն» անհանգստացնում է Իրանին։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս փորձությունը։ Եթե նրանք հարցին դրական մոտենային, ապա այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը ինտեգրված կլինեին միմյանց հետ, և միգուցե Պեկին-Լոնդոն գիծը բաց կլիներ»։ Բաքվում քննարկված հարցերի թվում է եղել Իրանի և Հայաստանի միջև սահմանի հարցը։ Ենթադրվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» փաստացիորեն կանջատի Իրանը Եվրոպայից։ Իրանը, կորցնելով Կովկասը և «Եվրոպա տանող ամենաապահով ճանապարհը», պետք է Եվրոպա հասնելու համար թույլտվություն խնդրի Թուրքիայից և Ռուսաստանից։ Քանի որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը, ապա Իրանի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայումը նույնպես, ըստ թուրքական կողմի, «խնդիր է, որի վրա հաճախ ուշադրություն են դարձնում իրանցի փորձագետները»։

Այդ համատեքստում նաև ընդգծվել է, որ միջանցքի բացմամբ Իրանը կկորցնի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տարանցիկ երկիր լինելու իր կարողությունը, և իրադարձությունների նման ընթացքը, ըստ թուրքական պարբերականի, «Իրանի համար կվերածվի աշխարհաքաղաքական աղետի»: Ներկայում կա երեք երթուղի, որոնք Իրանին ելք են ապահովում դեպի Եվրոպա՝ Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով։ Իրաքի, Սիրիայի և Լիբանանի միջոցով ցամաքային ճանապարհով Եվրոպա հասնելու Իրանի երազանքները, ըստ թերթի, «դեռ հեռու են իրականություն լինելուց»: Բայց գլխավորն այն է, որ Իրանը թյուրքական աշխարհի համակողմանի ինտեգրումը համարում է սպառնալիք իր շահերին և ազգային ամբողջականությանը։

Այդ համատեքստում Ադրբեջանով և Կասպից ծովով Թուրքիայի անարգել մուտքը Ղազախստան և Թուրքմենստան դիտվում է որպես պոտենցիալ սպառնալիք այդ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների համար: Բացի այդ, Թեհրանի ղեկավարությունը կարծում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցումը կթուլացնի Իրանի քաղաքական դիրքերը տարածաշրջանում և կվտանգի նրա ազգային և տարածաշրջանային շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան