Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկօրյա հիշողությամբ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արագածյան (դե, Արարատը արդեն մեծն Փաշինյանն արգելել է) դաշտի վրա բացվում էր մայիսյան շքեղ առավոտներից մեկը: Արևը շողում էր, բայց սառը, դողահարույց քամիներ էին փչում: Բազմույթն ինքնամոռաց քննարկում էր... տխուր աչքերով երգեր արտասանող մի անձնավորության մեղադրանքներն առ այն, որ Կոմիտասը ժամանակին ջնջել է մուղամի նոտաներն ու համաշխարհային երաժշտության այդ անկրկնելի գոհարը դաժանաբար խլել մեզանից: Ճիշտ է, այդ դեպքում հարց է ծագում, թե «մենք» ասելով՝ արտասանաերգողն ո՞ւմ կամ ի՞նչ ազգության նկատի ունի, եթե «մուղամն» իրենն է համարում: Այ, այս կարգի բուռն քննարկումներ էին ծավալվել ու շարունակում են ծավալվել:

Ու դա մի հասարակության մեջ, որին դրանից բառացիորեն մեկ օր առաջ տեղեկացրեցին, որ իր երկրի ղեկավար համարվողը լիովին համաձայն է, որ թշնամին ջարդուխուրդ անի իր ողնաշարը, կտրի իր կենսագոյության ու անվտանգության հիմնական երաշխիք Արցախը: Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Նիկոլ Փաշինյանը հրաշալի հաշվել է հայկական հանրության, այսպես կոչված, ատամնաշարը՝ ծնոտներով հանդերձ: Հաշված է եղել էն գլխից, այն է՝ ի սկզբանե: Այ, եղավ Բրյուսելում նրա ու Ալիևի հանդիպումը, որի հետևանքով, ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ մեկնաբաններ, Նիկոլ Փաշինյանը գործնականում ուրացավ Արցախը, այն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Դրան հաջորդեց վիրտուալ սոցհարթակների ու ցանցերի հայկական տիրույթում անեծք-հայհոյանք-վրդովմունքի ալիքն ու՝ վերջ:

Ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը՝ մեկ օր: Բավական էր, որ «կողքից» Կոմիտասի մասին վերը կիսամեջբերյալ արտահայտությունը հնչեր եթերում, շատերը համերաշխորեն շեղվեցին դեպի այդ կողմ: Իբր դա քիչ էր, Իտալիայում էլ բռնեցին ու համարյա 3 տոննա կոկային հայտնաբերեցին Էկվադորից Հայաստան ուղարկվող մի քանի տասնյակ տոննա բանանի արկղերի միջակայքում: Նման աննախադեպ խմբաքանակի թեման անհնար էր բաց թողնել: Միանշանակ: Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս: Դե, երեկվա մի տոննան էլ՝ համարեք լուրջ հավելում... Ու դուք ուզում եք, որ «մեկ օրվա հիշողությամբ» ինչ-որ բանի հասնե՞նք: Չէ, իհարկե, դեռ անհույս չէ, բայց, համաձայնեք, չափազանց տխուր է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով