Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն ֆինանսավորում հենց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին՝ ճշտելու՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԶՊՄԿ-ի նվիրատվությունը «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նախ՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը նվիրատվություն չի արել, այլ քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ, որի մասին, ի դեպ, հրապարակային հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ։

Քվանտային մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, ուղղված այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելուն»,-ասաց Ստեփանյանը՝ նաև հռետորական հարց հնչեցնելով, թե իսկապես կարիք կա՞ «պարզաբանելու», թե ինչու է՞ երկրի խոշորագույն ձեռնարկությունը աջակցում նման ծրագրի իրականացմանը: Դե, ասացինք, առնվազն հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց «Իմ քայլը» հիմնադրամի հետ։ «ԶՊՄԿ-ին դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը հրաշալի կրթական ծրագիր հովանավորելու առաջարկով։ Տարեկան 12-15 երիտասարդ հնարավորություն կունենա մագիստրոսի կոչում ստանալու և Հայաստանի համար կարևորագույն գիտական ճյուղ զարգացնելու։ Բնականաբար, որոշել ենք աջակցել ծրագրին, ինչպես և աջակցում ենք տասնյակ այլ կրթական կարևոր ծրագրերի տասնյակ այլ կազմակերպությունների հետ»,- ասում է ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենը։

Հարցնում ենք՝ ուզում եք ասել, որ եթե այլ հիմնադրամ դիմեր, կաջակցեի՞ք։ Ստեփանյանն ասում է՝ այս ծրագրին՝ այո. «Ի դեպ, նման ծրագրերին աջակցելու որոշումը միանգամից չի կայացվում։ Դիմող կազմակերպության հետ աշխատում են ԶՊՄԿ սոցիալական բաժնի մասնագետները, մշակվում է պլան, դրվում են թիրախներ։ Սա նոր և հետևողական սկզբունք է լինելու ԶՊՄԿ-ում՝ բոլոր ծրագրերի դեպքում դնել հստակ խնդիրներ, տեսնել երկրի կամ համայնքի համար զարգացման կարևոր նպատակները։ Մեր ֆինանսական աջակցությունը ապահովելու է լավագույն տեղական և միջազգային մասնագետների բավական թանկ աշխատանքի վարձատրությունը, ոչ մեկի անձնական գրպանը չի գնալու։ Հուսով եմ, որ ապագա մագիստրոս պատանիներից ու աղջիկներից մի քանիսը գիտական այնպիսի բարձունքների կհասնեն, որի արդյունքում նույնիսկ այսօր մեր այս ներդրման նշանակությունը նսեմացնողները կհպարտանան այդ երիտասարդների հաջողությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան