Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այժմ անհնար է, որ Հայաստանը կտրուկ դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և մտնի ԱՄՆ ուղեծիր»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

sm.news-ն «Կլինցևիչ. Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից կտրուկ դուրս գալ ԱՄՆ-ի ուղեծիր» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի սերտ տնտեսական և այլ կապերը թույլ չեն տա նրան կտրուկ մերձենալ Ամերիկայի հետ: Նաև այդ շրջադարձը չի ընկալվի այլ երկրների կողմից, որոնց հետ պաշտոնական Երևանը ներկայում համագործակցում է։ Նման շարժումը ձեռնտու չէ նաև հենց Հայաստանին։ Այս մասին խոսել է Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը՝ ամերիկյան քաղաքական գործիչների այն սադրիչ հայտարարությունների ֆոնին, որ իբր «անհրաժեշտության» դեպքում Երևանը Ռուսաստանի թևի տակից դուրս է գալու։

«Պարզապես նրանք սկսել են Հայաստանն իրենց կողմը քաշել: Օրինակ՝ նույն Հայաստանը լուրջ նախապատվություններ ունի ամերիկյան շուկա մատակարարումների հարցում՝ 30 % զեղչով և մնացած ամեն ինչով։ Ուստի չինական շատ ընկերություններ Հայաստանում արտադրական օբյեկտներ են կառուցում, որպեսզի այնտեղից արտադրանքը առաքեն ԱՄՆ»,- նշել է Կլինցևիչը։

Փորձագետը նշել է ևս մի կարևոր կետ, որը թույլ չի տա Երևանին կտրուկ թեքվել դեպի Վաշինգտոնի հետ կոալիցիա: «Հայաստանը մտնում է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաև ԵԱՏՄ-ի մեջ: Իսկ դա ամենահզոր տնտեսական կազմակերպությունն է, որն էլ ավելի է զարգանում։ Ես նույնիսկ չէի վարանի նոր կարգավիճակում այն անվանել Խորհրդային Միություն 2.0։Կազմակերպությունը առաջ է գնում, և Հայաստանը շատ ամուր կապված է ապրանքների, կապիտալի, մարդկանց և ծառայությունների ազատ տեղաշարժի գոտում»,- ընդգծել է վերլուծաբանը։

Կլինցևիչը բարձր է գնահատել միության ընդլայնման գործընթացը, որում, օրինակ՝ որպես դիտորդներ արդեն ներկա են Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։ «Հետևաբար, այժմ անհնար է, որ Հայաստանը կտրուկ դուրս գա այդ գործընթացից և մտնի Միացյալ Նահանգների ուղեծիր։ Որովհետև և՛ Թուրքիան, և՛ մնացած բոլոր երկրները փոխկապակցված են։ Նրանց համար ավելի ձեռնտու է մեզ հետ ընկերանալը»,- հայտարարել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը