Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանե Թանդիլյանը «Սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կին» անվանակարգի մրցանակակիրն է (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 16-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի ունեցավ  «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ու գործունեություն ծավալող հայ կանայք, ովքեր սոցիալական, հասարակական-քաղաքական և բիզնես ոլորտներում ակտիվ գործունեություն են ծավալել, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցել։

«Ապրելու Արցախ» և «Ապրելու» հիմնադրամների համահիմնադիր, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մրցանակի է արժանացել «Սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կին» անվանակարգում։

Նա շնորհակալություն հայտնեց մրցանակի ու գնահատականի համար և իր ելույթում, խոսքն ուղղելով տղամարդկանց՝ ասաց. «Եղեք ձեր կանանց, մայրերի, քույրերի և դուստրերի երազանքի կողքին և հաճախ ասեք՝ դու կարող ես։ Իսկ ես խորապես հավատացած եմ, որ ցանկացած կին ԿԱՐՈՂ Է, քանի դեռ չի մտածում, որ չի կարող»։

Մանե Թանդիլյանը մասնագիտությամբ պատմագետ է, բիզնեսի կառավարման մասնագետ և հաշվապահների միջազգային ասոցիացիայի՝ АCCA -ի անդամ։ Նա երկու անգամ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկու անգամ էլ նրան է վստահվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի պատասխանատվությունը։ 2020 թվականի պատերազմից հետո Մանե Թանդիլյանն իր նախաձեռնությամբ տեղափոխվել է Արցախ և հետպատերազմյան ճգնաժամային փուլում ստանձնել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը։

2022 թվականի ընթացքում Մանե Թանդիլյանը բազմաթիվ սեմինար-քննարկումներ է նախաձեռնել, մասնակցել դրանց, հանդիպումներ ունեցել Արցախում, Հայաստանում, սահմանամերձ գյուղերում ու բնակավայրերում. անցնող տարում Մանե Թանդիլյանը հասցրել է մեծացնել այն մարդկանց բանակը, որոնք հավատում ու հետևում են կին առաջնորդներին։

Մանե Թանդիլյանի մրցանակը հանձնեց գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը։

«Մանե Թանդիլյանն իր գործունեությամբ Մեղրիից մինչև Նոյեմբերյան, գործադիր և օրենսդիր մարմինններում, թե՛ այստեղ և թե՛ Արցախում գործունեությամբ բազմիցս ապացուցել է իր սկզբունքային, ազնիվ, արդարամիտ ու իր խոսքի տեր լինելու փաստը։ Պայքարի մեջ միշտ կին մնալով ու ներդաշնակորեն ամեն ինչ համատեղելով՝ նա արդյունավետ կերպով ավարտին է հասցնում սկսված յուրաքանչյուր նախաձեռնություն»,- իր խոսքում նշեց Աշոտ Աղաբաբյանը։

«Կոչումը՝ կին․ ոսկե կոդ 2023»-ին ներկայացված էր 23  անվանակարգ, որի հաղթողներին մրցանակները հանձնեցին նեկայացված ոլորտների առաջատար մասնագետները, ներկայացուցիչներ պետական ու մասնավոր կառույցներից և ընկերություններից։

 Մանրամասները՝ տեսանյութում․

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան