Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանի խոսքը գործին հավասար է և ամեն անգամ ապացուցել է այդ ճշմարտությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուշագրավ և չափազանց կարևոր մի գրառում է կատարել իր ֆեյսբուքում, նշել, թե Արցախում գտնվելու ընթացքում բազմաթիվ ոգեշնչող պատմություններ է լսել մեր ժողովրդի պայքարի մասին։ Այդ պատմություններից մեկը Կամո Սաֆարյանի մասին է, մարդ, որը կանգնած է եղել արցախյան շարժման ակունքներում։

«Այդ պատմությունն ինձ խորապես հուզել է և ես այն պատմեցի տեսակամուրջի ժամանակ, ուզում եմ այս հարթակում ևս պատմել, քանի որ կարծում եմ շատ կարևոր է, որ բոլորս այդ մասին իմանանք։ 35 տարի առաջ երիտասարդ Կամոյին հաջողվում է մեծ գումարի դիմաց ձեռք բերել Վահան Թոթովենցի «Զորավար Անդրանիկ և նրա պատերազմները» գրքի բացառիկ և խիստ արժեքավոր հրատարակությունը։ Կամոն և նրա ընկերները գիրքը տանում են Ամարաս և այդ սուրբ վայրում գրքի վրա երդվում են՝ երբեք չնահանջել Արցախն ազատագրված տեսնելու երազանքից,- գրում է Արցախի նախկին պետնախարարը։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «համաշխարհային ճգնաժամի և աշխարհակարգի փոփոխության ժամանակ ավելի կարևոր է դառնում սեփական արմատների, ավանդույթների նկատմամբ հարգանքի վերածնունդը, հատկապես երդման պարտավորության գիտակցված պատասխանատվության հանդեպ, իսկ ամենակարևորը սեփական խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է, չէ՞ որ ինչպես գրված է Աստվածաշնչում՝ «Խոսքը, հենց Աստվածն է» և մեր ամենախիստ դատավորը հենց մենք ենք, քանի որ չենք կարող խաբել ինքներս մեզ»,- նշում է Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, թե՝ «Ամարասում երդում տված տղաներից ոմանք զոհվել են, ոմանք չեն կարողացել խոստումը պահել, ոմանք առ այսօր շարունակում են իրենց պայքարը, սակայն կարևորն այն է, որ նրանց գործը շարունակվում է նաև այսօր, ես համոզված են,որ այսօրվա երիտասարդներին փոխանցելով այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից, այն հավատը, որ նվիրական է մեզ համար, մենք կարող ենք ցանկացած դժվարություն հաղթահարել և այսօրվա երիտասարդ սերունդն արժանի կերպով կշարունակի այն գործը, որ սկսել են իրենց հայրերը»,- փաստում է Արցախի նախկին պետնախարարը։

Նա բազմիցս նշել է, որ իր համար իր խոսքը գործին հավասար է և ամեն անգամ ապացուցել է այդ ճշմարտությունը։

Նորայր Կարապետյան

«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը