Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակցային տեսանկյունից այդ հայտարարությունը մեծ հարված է Հայաստանին. քաղաքագետը՝ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի նախագահը երբեք չի մեկնաբանել մադրիդյան սկզբունքները այնպես, ինչպես երեկ ԱԺ-ում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներ»-ով Հայաստանը ԼՂ–ն ճանաչել է Ադրբեջանի մաս։


«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն էր: Ի սկզբանե մենք միշտ էլ ընդգծել ենք, որ Արցախյան կոնֆլիկտը ոչ թե տարածքային վեճ է, այլ ինքնորոշման իրավունքի խնդիր է: Ադրբեջանը հիմա է ասում, որ ԼՂՀ գոյություն չունի, նման վարչատարածքային միավոր չկա»,- ասաց նա:


Քաղաքագետի կարծիքով՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ով Հայաստանի իշխանությունները հասել էին նրան, որ Ադրբեջանը Արցախը դիտարկում էր որպես սուբյեկտ, որը պետք է ինքնորոշվեր:
«Ադրբեջանն ընդունել էր, որ այդ սուբյեկտն ունի ինքնրոշվելու իրավունք: Ադրբեջանական կողմն իր վրա պարտավորություն էր վերցրել ընդունել ինքնորոշման իրավունքի իրացումը՝ անկախ նրանից՝ ինչպիսի արդյունքներ կլինեին: Կարևորն այն էր, որ այդ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը դառնում էր ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը: «Մադրիդյան սկզբունքներ»-ով Արցախի Հանրապետությունը անկախ էր լինելու»,- ասաց նա:


Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդներն այն տրամաբանությամբ էին բանակցությունները վարում, որ Լաչինի և Քարվաճառի շրջանները պետք է մնային հայկական:
«Մենք այդ սկզբունենրով հասել էինք նրան, որ այդ յոթ շրջանները ոչ թե մեկ հարթության մեջ էին դիտվում, այլ 5+2: Այդ ամեն ինչը չհասկանալ և այլ կերպ մեկնաբանել... Փաշինյանի հայտարարությունը քաղաքական անհրաժեշտությունից բխած հայտարարություն էր: Բանակցային պոտենցյալի տեսանկյունից այդ հայտարարությունը մեծ հարված է հասցնում Հայաստանին»,- նկատում է քաղաքագետը:


Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը Պրահայում ընդունած հայտարարության ուղիղ հետևանքն է:
Քաղաքագետի կարծիքով՝ Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքը կրկնությունն է սեպտեմբերյան ագրեսիայի: Նրա կարծիքով՝ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից առաջ միշտ էլ տեղի են ունենում սահմանային միջադեպեր. Ադրբեջանը նման գործելաոճով ձգտում է Հայաստանից վերցնել այն, ինչ ցանկանում է:


Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի հեղինակը հայկական կողմն է եղել․ դրանով ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան