Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակ մտած ելակն ու... դուրս մղված ամեն էականը, կարևորը, հիմնայինը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը պաշտոնական ամենաբարձր մակարդակով, որպես օրվա գերկարևոր տեղեկություն, հայտարարվեց. «Ելակը մտավ զորամաս»: Դա այնքան կարևոր իրադարձություն էր ՔՊ-ի ու այն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի համար անձամբ, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում արեց մեջբերված գրառումն ու անգամ կարճ տեսանյութ հրապարակեց բանակային զորամասերից մեկի ճաշարանից, որտեղ պատկերված էր չարաբաստիկ ելակը: Չէ, այդ հատապտուղը չի հարցը, որ չարաբաստիկ ենք բնորոշում, այլ այն մտազուգահեռումները (ասոցիացիաները), որ առաջանում են դրա, հատկապես՝ ելակ-բանակ կապակցությամբ գործածելու հետ կապված:

Երիցս անիծյալ 2020 թվականն էր: Ընդամենը 5 ամիս անց պատերազմ պիտի լիներ, ադրբեջանաթուրքական հրոսակի հարձակում Արցախի, Հայաստանի վրա: Իսկ Հայաստանի իշխանության գլխին կանգնած կամ թիկնած անձնավորությունը ուրախհպարտ հայտարարում էր, թե՝ «ելակը մտավ զորամաս»...

Բանակին նոր ՀՕՊ միջոցներ էին պետք, որոնք ձեռքբերելու համար անհրաժեշտ միջոցներն էլ կային կամ կլինեին, եթե դրանք չմսխվեին Սու ինքնաթիռներ գնելու վրա, այն էլ, ինչպես հետո նույն Փաշինյանն էր հայտարարում՝ առանց հրթիռների գնելու վրա: Էլի շատ ու շատ բաներ էին պետք, քանզի միայն մտածելու անգամ տարրական կարողություններ չունեցողը կարող էր չնկատել, որ պատերազմ է հասունանում: Թշնամին «բայրակթարներ» էր մտցնում իր զորամասեր, իսկ Հայաստանի ղեկավարությունը... ելակ: Հասկանալի է, իհարկե, որ Հայոց բանակը ելակից չկազմաքանդվեց: Բայց այդ՝ «ելակը մտավ զորամասը» խտացված արտացոլումն է այն մոտեցումների, որոնց հանրագումարում ու որոնց հետևանքով տարածաշրջանի ամենամարտունակ Հայոց բանակը վերածվեց սարսափելի մարդկային ու սպառազինության կորուստների մատնված բանակի:

Կորուստներ, որոնց համար օրվա իշխանությունն այդպես էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, շարունակվում է բանակի անվանարկման, վարկաբեկման, արժեզրկման քարոզչությունը: Երեք տարի առաջ այս օրը «ելակը մտավ բանակ»: Եվ բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ անընդհատ հրամանատարներ էին փոխվում, երբ կարգապահությունը անկում էր ապրում, երբ ազատամարտի ու նախորդ պատերազմում հաղթելու մեջ նշանակալի ավանդ ունեցողները հետապնդվում ու անվանարկվում էին ու անվանարկվում են քաղաքական իշխանության կողմից:

Բանակը դրվեց ու շարունակում է պահվել արժեքագաղափարական վակուումի մեջ: Բանակից մաղվում են ողջ մնացած կամային հրամանատարները: Բանակային գեներալները զգաստ ձգվում և «չեստ են տալիս» Փաշինյանին, որի... հրաժարականն էին պահանջել պատերազմից հետո: «Ելակը մտավ բանակ»՝ դուրս մղելով ամեն էականը, կարևորը, հիմնայինը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»