Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս մենք հրապարակել էինք տեղեկություն այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։ Հղում անելով մեր աղբյուրին՝ հավելել էինք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով), և այն եղել է սպասվածից չափազանց կոշտ։

«Փաստ» թերթի հետ զրույցում արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ ներկայում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը դեռևս գտնվում են հայեցակարգային առանձին ուղղությունների շրջանակներում ներկայացվող վերլուծությունները քննարկելու և Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի նախագծի մշակման փուլում: «Այսինքն՝ ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»,-ասաց Մելքումյանը:

ԱՆ մամուլի քարտուղարը նաև հավելեց. «2022 թվականի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գումարել է 13 նիստ, որից 10-ը՝ մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերն առավելապես ընթացել են ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունը հնարավորություն է ունեցել հետևելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից 2022 թվականի ընթացքում որոշումներ են կայացվել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի և գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:

2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընդունել է որոշում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նոր հանձնաժողովը ձևավորելու և անհատական կազմը հաստատելու մասին: 2023 թվականի ընթացքում խորհրդի կողմից դեռևս քննարկվել են Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման վերաբերյալ առաջարկները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը