Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վտանգավոր ակնարկներ ու ոչ պակաս վտանգավոր ծրագրեր․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Արցախյան հակամարտության թեման վերջնականապես փակի։ Այդ նպատակին հասնելու համար Բաքուն օգտագործում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը չի գործում, և դրան նպաստում է ուկրաինական հակամարտության պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ սրացումը։ Սակայն այս ամենը չի նշանակում, թե համանախագահությունը կազմող ուժերը ամբողջությամբ դադարեցրել են Արցախյան հակամարտության հետ կապված իրենց գործունեությունը։ Այլ հարց է, որ այս աշխարհաքաղաքական կենտրոնները սկսել են գործել մեկուսի՝ ոչ միայն միմյանց գործողությունները չհամաձայնեցնելով, այլև շատ դեպքերում՝ հակադրվելով։

Օրինակ՝ Արևմուտքի ներկայացուցիչները փորձում են Արցախյան հակամարտության կարգավորման իրենց պատկերացրած տեսլականն առաջ մղել, իսկ ռուսական դիվանագիտության ներկայացուցիչներն էլ, բնականաբար, ռուսական տարբերակն իրականացնելու կողմնակից են։ Ճիշտ է՝ Ալիևը գործի է դնում իր լվացքատան մեխանիզմները տարբեր գործիչների վրա ազդելու կամ կաշառելու համար, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական կենտրոններից հնչող հայտարարությունները ի ցույց են դնում իրենց դիրքորոշումը Արցախյան հակամարտության և, ընդհանրապես, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասով։

Օրինակ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու այցելության ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ կատարեց։ Քանի որ նա հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, նրա ասածներն ադրբեջանցիները կարող են փոքր-ինչ խեղաթյուրած կամ սրբագրած լինել, ավելին՝ դա հենց ադրբեջանցիների ձեռագիրն է, սակայն դրանից Կլաարի ասելիքի բովանդակությունը էականորեն չի փոխվում։ Նա մասնավորապես նշել էր, թե հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունները և, ըստ այդմ, միանգամայն օրինական է համարում Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքում անցակետ և ռենտգեն սարք տեղադրելու վերաբերյալ:

Արցախի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Կլաարի հայտարարությանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով։ Բայց, ըստ էության, Կլաարն ասում է այն, ինչ հավաքական Արևմուտքն է մտածում Արցախյան հակամարտության մասին։ Նախ՝ Արևմուտքն ավելի շատ է կարևորում այն հանգամանքը, որ Ադրբեջանը Եվրոպային նավթ ու գազ է մատակարարում, քան այն, որ Արցախն արդեն երեք ամիս շրջափակման մեջ է, ու 120 հազար արցախահայության ամենատարրական իրավունքները խախտված են։ Մյուս կողմից՝ Արևմուտքի համար Արցախի կարգավիճակի հարց չկա։

Փաստացի Արևմուտքն առաջ է տանում այն քաղաքական ուղեգիծը, որ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն հաստատի Արցախի նկատմամբ, և նրան այնքան էլ չի հետաքրքրում, թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ արցախահայության հետ։ Արևմուտքին գլխավորապես մի հարց է հետաքրքրում, թե ինչպես կարելի է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, իսկ դրա համար պետք է, որ Արցախի կարգավիճակի թեման չթողնվի ապագային, ինչպես Ռուսաստանն է ցանկանում, այլ միանգամից փակվի ու հիմքեր ստեղծվեն ռուս խաղաղապահների հեռանալու համար։ Այս պայմաններում հայկական կողմը միանշանակ պետք է հետևություններ անի։ Ուշագրավ է, որ Կլաարն իր հարցազրույցում Արցախյան հակամարտության հետևանքները վերացնելու մասով նշում է, թե Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի։

Թե ինչ խոստումներ է տվել ու պարտավորություններ է ստանձնել Փաշինյանն Արևմուտքի առաջ, հենց ինքն էլ պետք է պարզաբանում ներկայացնի ժողովրդին։ Հաշվի առնենք, որ նա Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ժամանակ էր, որ համաձայնեց 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի, ի՞նչ այլ պարտավորությունների մասին է խոսքը։ Արդյո՞ք Կլաարն առաջին հերթին չի ակնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մյուս կողմից էլ՝ Կլաարի ասածից հետևում է, որ եթե Ալիևը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա իր պարտավորությունները կատարում է։

Մնում է միայն հասկանալ, թե որո՞նք են Ադրբեջանի պարտավորությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքները գրավե՞լը, անընդհատ սադրանքների գնա՞լը, խաղաղ բնակիչներին սպանե՞լը, թե՞ գերիներին չվերադարձնելը։ Սա՞ է Արևմուտքի պատկերացրած «պարտականությունների կատարումը»: Եթե այո, ապա Արևմուտքի պլանները չափազանց վտանգավոր են Հայաստանի ու Արցախի համար: Ադրբեջանի հանցագործությունների շարքն, իհարկե, դեռ կարելի է երկար շարունակել, բայց Արևմուտքը ոչ միայն աչք է փակում դրանց վրա, այլև նույնիսկ խրախուսում է այդ հանցագործությունները։ Ինչպես ասում են՝ մտածելու բան է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու