Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր։ Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները, ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը։

Բնավ զարմանալի չէ, որ հենց առաջին հարցը եղել է հաղորդակցության այլընտրանքային համակարգը։ Ով, ով՝ Ռուբեն Վարդանյանը հրաշալի հասկանում է, որ 21-րդ դարում կապը կենսական կարևորություն է, իսկ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են այդ ռեսուրսներից, որակյալ կապից։

Գործակալության Արցախի նախագծերի ղեկավարը նախկին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն է։ «Նպատակ է ունենալ այնպիսի համակարգ, որ նույնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցության այլընտրանքային և հուսալի միջոց կդառնա։Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Ռուբեն Վարդանյանն իր խոսքում նշել է, թե «Մեր սարերը» կենտրոնը դառնալու է քննարկումների, բանավեճերի , նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ։ Քննարկումները հիմնականում երկու ուղղություն են ընդգրկելու՝ փորձագիտական, ռազմավարական վերլուծություններ և իրականացվող ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։ «Այս ճգնաժամի պայմաններում կարևոր է ունենալ մի վայր, որը հնարավորություն կտա համագործակցել, մեխանիզմ գործարկել մասնավոր և պետական հատվածների միջև։ Վստահ եմ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել այս մարտահրավերները»,-արձանագրել է Ռուբեն Վարդանյանը։

Նախկին պետնախարարի այս գործունեությունը վկայում է, որ Ռուբեն Վարդանյանը բավականին լավ է պատկերացնում խնդիրներն Արցախում, ի տարբերություն փաշինյանական վարչախմբի և Արցախում նրանց կամակատար Արայիկ Հարությունյանի և այլ քաղաքական ուժերի։

Պետնախարարը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է գույքագրել Արցախի խնդիրները և փորձել մեթոդներ մշակել արցախի բնակչության կենսապահովումը իրականացնելու համար։ Դա անում էր թե՛ պետնախարար եղած ժամանակ և թե՛ այժմ, երբ Ադրբեջանի բուռն պահանջների արդյունքում Արայիկ Հարությունյանը նրան ազատեց պետնախարարի պաշտոնից։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ թե՛ մասնավոր և թե՛ պետական ոլորտներում էլ Ռուբեն Վարդանյանի գործունեությունն ուղղված է ի շահ Արցախի և արցախցու։

Անժելա Աբգարյան

Թրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն