Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թումանյանը կյանքում և գրականության մեջ

ՄՇԱԿՈՒՅԹ

Գրողների միջազգային օրվա առթիվ

Մի օր Թումանյանի քույրը` Իսկուհին, «հոր ձին վերցնում է, կժերը բարձում, գնում է հեռու աղբյուրը՝ ջրի: Ճանապարհին ձին, որտեղ մարդ է տեսնում, կանգնում է: Աղջիկը գալիս է տուն, հորը պատմում: Հայրը թե՝ «Ա՛յ որդի, էդ իմ ձին ա. ես որ ճամփա եմ դնում, մարդ պատահելիս կանգնում եմ, զրից անում. ձիս էլ unվորել ա»:

Տեր-Թադևոսի զարմանալի սովորույթները ժառանգեց որդին` ինքն էլ զրուցասեր էր, հոր նման բարի ու նուրբ հոգու տեր: Տեր-Թադևոսը հաճախ նաև նեղանում էր տնեցիներից, և երբ որդին` Հովհաննեսը, Թիֆլիսում առանձին բնակարան վարձեց, շատ էր ուրախացել, ասում էր. «Հիմի շուտ-շուտ կգամ քաղաք, հենց որ տանը ինձ նեղացնեն, կնստեմ ու կգամ երեխանցս տեսնելու»: Հոգու և սրտի պարզությունը, կյանքը բանաստեղծորեն ապրելու եզակի տաղանդը, անկեղծութունը մեծ գրողը ժառանգեց հորից: Տեր-Թադևոսը ասում էր այն, ինչ մտածում էր, ձեռնադրված քահանա` դժգոհում էր, որ թյուրիմացաբար է տերտեր դարձել, պատարագ անելիս գունատվում էր, մեռել թաղելուց` փախչում:

Нет описания.

Երբ Թումանյանի առաջին գիրքը լույս տեսավ (1890), ամենից շատ հայրն էր ուրախացել. «Հիմի ինձ էլ մահ չկա»: Դժգոհ էր միայն Սոնա մայրը` ախ ու վիշ էր անում` բանաստեղծություն գրելով ո՞նց կարելի է ապրել: Ահա ընտանեկան այս խոսք ու զրույցն էլ Թումանյանը դարձրել է բանաստեղծություն.

Խեղճ մայրըս իսկի պոետ չէր ուզել,

Ոչ էլ իր կյանքում անունն էր լըսել.

Եվ այժմ տըխրում, միշտ լաց է լինում,

Որ իմ գործերը այսպես են գընում:

— Ավա՜ղ, դու գիտես, քո մայրը, պոետ,

Գեղջուկ ռամիկ մի կին է տըգետ,

Նա չի հասկանալ երբեք պոետին,

Թեկուզ և լինի հարազատ որդին:

«Գիքորը» պատմվածքում կարիքից դրդված հայրը որդուն բերում է քաղաք` «դուքնի աշկերտ»: Բայց Գիքորի ծանր ապրումները հեղինակը երևակայելու կարիք չուներ, որովհետև... ինք էլ էր անցել այդ ճանապարհով, ինքն էլ էր եղել «դուքնի աշկերտ»` Թիֆլիսի Դվորցովայա փողոցում գտնվող Սալամբեգյանի խանութում: Իր պարտավորությունն էր կանգնել խանութի դռան մոտ, հաճախորդ բերել, «էստի համեցեք» կանչել, տնից ճաշը բերել, «խազեինի» ակնարկները հասկանալ, հաճախորդի վերարկուն պահել: Թումանյանն ինքն է պատմել իր ընկերոջը` «Նրա հերն էլ անիծած ու իր մուշտարիների էլ, ես կերակրի ամանները տարա իրա քանդվածումը վեր ածեցի ու հայդա – փախա»: «Դուքնի աշկերտ» եղավ ընդամենը կես օր, բայց դա էլ բավական էր, որ իր հետ կատարվածը ամենայն մանրամասնությամբ բանաստեղծության նյութ դարձնի.

...Ապա ընկա հարուստ խանութ,

Խազեինս գործին հմուտ,

Մի անունով վաճառական,,

Ինձ խրատեց, խոսեց այնքան.

-Այ, օրինակ,

Աղքատ, մենակ,

Քեզ պես էի մի վախտ ես էլ,

Հիմի նայիր—ի՜նչ եմ դիզել...

Մի հինգ տարի թե որ մընաս,

Դու էլ ինձ պես մարդ կըդառնաս.. .

Ահա կասսան, հաշվի դիրքը,

Ողջ տալիս եմ ես քո ձեռքը:

Բայց ես խաբված, խենթ երեխա

Այդ բոլորը թողի, փախա,

Թե չեմ կարող, ես չեմ կարող,

Ես գըրող եմ, գըրող, գըրող:

Մեր մեծ բանաստեղծն անկեղծորեն պատմել է նաև, թե որքան հաճախ են իրեն «աշխատանքից դուրս արել»: Եվ այդ բոլոր ձախորդությունների համար մեղավոր էր իհարկե իր Մուսան, որ ոչ մի «օգուտ» իրեն չտալով, միշտ... խանգարել է: 1887 թվականին Թումանյանը սիրահարվեց` և նրա ընտրյալը Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի օրիորդ Մարիամ (Օլգա) Մաճկալյանն էր: Տեր Հովհաննեսը ամուսնության համաձայնություն տվեց պայմանով, որ Թումանյանը քահանա դառնա:

Բանաստեղծն անգամ ամուսնական պայմանագիր է ստորագրել, որից հետո վերցրեց իր ամբողջ ունեցվածքը` «մի կապոց, մեջը մի ձեռք սպիտակեղեն և երկու գիրք` մեկը «Վերք Հայաստանի»-ն, մյուսը` «Հյուսիսափայլ»-ի մի համար», տեղափոխվեց աներոջ բնակարան և տիրացու կարգվեց Վանքի եկեղեցում: Բայց դա էլ կարճ տևեց` ընդամենը երկու շաբաթ: Բանաստեղծի սիրտը չէր դիմանում այն ամենին, ինչ տեսնում էր... և այստեղից էլ փախավ, ստիպված եղավ 16 եկեղեցի փոխել, և ծանր պայքարով, աղմուկներով ազատվեց քահանայությունից:

Հետո Տեր հովհաննեսն առաջարկեց հաշվապահություն սովորել` հասկանալի է, որ դա էլ չհաջողվեց: Ահա այսպես հուսահատ էլ հայտվեց եկեղեցու կոնսիստորիայում, որ  թեմական կառավարման կենտրոնական վարչական մի մարմին էր: Այստեղ հակասություններ առաջացան եկեղեցականների հետ` և կրկին Մուսայի պատճառով: Գրագրի իր պաշտոնից ազատեցին մի... բանաստեղծության պատճառով: Թե ինչպես և ինչու իրեն վտարեցին եկեղեցուց, պատմում է «Պոետն ու Մուսան» պոեմում.

...Էնքան արիր, սատանի պես,

Որ գրեցի մեծիս պարսավ.

Նա էլ – կորի ՛, կորի ՛, ասավ,

Մենք ենք տալիս քեզ փող ու վարձ,

Դու Մուսայի խելքվ ընկած,

Վեր ես կենում մեր դեմ խոսում.

Էդպես պիսեր մենք չենք ուզում:

1892-ին իր բարեկամների աջակցությամբ Թումանյանը նշանակվեց Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության գրասենյակապետ` ամսական 20 ռուբլի ռոճիկով: Ամեն բան լավ կդասավորվեր, եթե չլիներ այդ... Մուսան, որ ամեն օր իր հետ աշխատանքի էր գնում և ամեն կերպ... խանգարում: Ընկերության վարչությունը շատ դժգոհ էր գրասենյակապետից, քանի  որ երիտասարդը ցրված էր, անուշադիր, թույլ էր կատարում պարտականությունները, գործերին հետևելու փոխարեն նստած բանաստեղծություններ էր գրում` իհարկե... Մուսայի դրդմամբ: Եվ թեպետ Թումանյանին ազատել են աշխատանքից իր դիմումի համաձայն, բայց իր բանաստեղծական խոստովանությունն ավելի անկեղծ է.

... Հայտնի կանտոր ընկա - շուտով:

 Լավ էր, ասի, այսուհետև

Կապրեմ ազատ, գործըս թեթև։

Հետըս եկար, մըտար կանտոր,

Գործերըս արիր խառնուփընթոր .

Քու երեսից հենց նույն տարին

Իմ պաշտոնից ինձ դուրս արին:

Վերջապես եկավ ճիշտ ընտրութան պահը` երիտասարդ գրողի առջև իր դռները պիտի բացեր գրականությունը: Եվ ոգևորված այդ հեռանկարից` նոր գրած «Շուն ու կատուն» թևի տակ, երիտասարդ Թումանյանը բախում է «Մուրճ» ամսագրի դուռը.

...Եվ գնացի խմբագրատուն:

- Տեր խմբագիր, պոետ եմ  նոր,

Բերել եմ ձեզ ոտանավոր.

Ահա կարդամ ականջ դըրեք,

Ձեր հանդիսում տեղավորեք...

Ամսագրի խմբագիր Արասխանյանը, կարդալով «Շունն ու կատուն», սարսափում է` շուն և կատու, ասացեք խնդրեմ, սա ի՞նչ կապ ունի պոեզիայի հետ, այն էլ այսպիսի սարսափելի լեզվով:

Կարդում է և մերժում Թումանյանին...

Թումանյանի կյանքն այսօր մեծ հետաքրքրության առարկա է, բայց իր մեծ հոգին կարդալու, ճանաչելու համար պիտի հիշենք Բորիս Պաստեռնակի խորհուրդը` Բանաստեղծին որոնեք նրա ստեղծագործության մեջ: Դա ճիշտ է` առավել ևս Թումանյանի պարագայում, քանի որ ինքը նույն մարդն է` Հայ Հոգին թե բանաստեղծության մեջ, թե կյանքում...

Աբգար ԱՓԻՆՅԱՆ

 

Առաջին լուսանկարում՝ Հ. Թումանյանն ընտանիքի հետ.

Երկրորդ լուսանկարում՝ Հ. Թումանյանի քույրերը՝

Օսան Թումանյան 1874-1926,

Իսկուհի Թումանյան 1878-1943

Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային