Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ծովային գոտիների հարցով չենք պատերազմի Թուրքիայի հետ. Հունաստանի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունաստանը մտադիր չէ Էգեյան ծովում ծովային գոտիների սահմանազատման հարցով պատերազմել  Թուրքիայի հետ և ակնկալում է երկու երկրների միջև այս միակ վեճը լուծել բանակցությունների սեղանի շուրջ կամ Հաագայի միջազգային դատարանում։ Այդ մասին  Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդավարը Միցոտակիսին հարցրել է, թե արդյոք Հունաստանը պատրաստվո՞ւմ է կռվել Թուրքիայի դեմ Կաստելլորիզո փոքրիկ կղզու համար, որը գտնվում է թուրքական ափից 2 կմ հեռավորության վրա։

«Մենք չենք պատերազմի Թուրքիայի հետ, թեև վերջին երեք տարիների ընթացքում ականատես ենք եղել մեծ լարվածության»,- ասել է վարչապետը։- Կաստելորիզոն հունական գեղեցիկ կղզիներից մեկն է... Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես ողջամիտ մարդիկ, և լուծել մեր հիմնական վեճը, որը վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատմանը։ Սա բարդ խնդիր է Էգեյան ծովի աշխարհագրության պատճառով, բայց մենք կարողացել ենք նմանատիպ հարցեր լուծել մեր հարևանների հետ։ Մենք դա արեցինք Իտալիայի հետ, մենք դա արեցինք Եգիպտոսի հետ, իսկ Ալբանիայի հետ մենք պատրաստվում ենք այս հարցը հասցնել Միջազգային դատարան և թող դատարանը որոշի մեր անունից»:

Վարչապետի խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի և, մասնավորապես, ծովի իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հարևանները չպետք է սադրանքների ենթարկվեն, բացի այդ, պետք է բաց մնան կապի ուղիները։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է լուծել այդ խնդիրները, Միցոտակիսը պատասխանել է.«Ես բազմիցս խոսել եմ նախագահ Էրդողանի հետ, թեև մենք ունեցել ենք, գիտեք, շատ, շատ դժվար պահեր, ես անհնար չեմ համարում նախագահ Էրդողանի հետ լուծում գտնելը»:

Սրան ի պխատասխան հաղորդավարը նկատել է, որ Միցոտակիսը նախկինում ասել էր, որ Էրդողանը նախ պետք է հրաժարվի իր «օսմանյան ֆանտազիաներից»։

«Այո, ես նկատի ունեմ, որ դա կարևոր է, քանի որ ինչ-որ պահի կան հարցեր, որոնք պարզապես չեն կարող դրվել բանակցությունների սեղանի շուրջ, մենք չենք կարող քննարկել հունական կղզիների ինքնիշխանության հարցը։ Մենք չենք կարող ընդունել, օրինակ, այն փաստը, որ Թուրքիան Լիբիայի հետ ստորագրում է փոխըմբռնման հուշագիր, որը Կրետեին զրկում է ծովային գոտիների նկատմամբ ցանկացած իրավունքից։  Սրանք միանգամայն անընդունելի նախադրյալներ են։ Այսպիսով, եթե քննարկումը կենտրոնացնենք իրական խնդիրների վրա, ապա այո, մենք կարող ենք լուծում գտնել: Բայց եթե քննարկումը ծավալենք այնպիսի հարցերի վրա, որոնք ես չեմ ուզում քննարկել, մենք քննարկում չենք ունենա»,- շեշտել է Հունաստանի վարչապետը։

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան