Երևան, 25.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնաբերվել է Ռուբինյանց փողոցի մոտ երիտասարդներին դանակահարած 18-ամյա երիտասարդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին 18-ամյա երիտասարդը Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ հայտնել էին, որ «Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՖուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Առաջարկը ընդունված է. Աշոտ ՖարսյանԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՆիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Մեկնարկել է 2026թ․ միասնական քննությունների առաջին փուլը Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է․ օպերատիվ են գործել Վայոց ձորի պարեկներըԱրեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվելԱրարատի և Վայոց ձորի պարեկները այսօր փրկեցին մի քանի կյանքեր, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի ու ոչ սթափ «Mercedes»-ի վարորդին հայտնաբերեցին հետապնդման արդյունքումՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Կինը կուլ է տվել անլար ականջակալը՝ այն դեղահաբի հետ շփոթելով Ձնաբքի պատճառով չեղարկվել է մոտ 12,000 չվերթ․ ԱՄՆ Հրդեհի հետևանքով արցախցի ընտանիքը 4 անչափահաս երեխաների հետ մնացել է դրսում Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Նոան» պարտության մատնեց Լեհաստանի չեմպիոնին Մահացել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարարը՝ Բորիս Բելոուսովը «4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել Որտե՞ղ է իրականում թաքցրել ոսկյա շղթան բլոգեր «222 Լավան». գողերը այն չեն գտել