Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախը արգելել է, ադրբեջանցիները` վայնասուն բարձրացրել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ այսօրվանից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Պաշտոնական Ստեփանակերտը և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը նման ստուգումների մասին ոչինչ չեն հայտնել: Եվ ահա, այսպես կոչված, բնապահպաններն այսօր հերթական սադրանքն են իրականացրել՝ փորձելով մտնել Կաշենի հանքավայր, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել:

Զուգահեռաբար սադրանք են հրահրել նաև ադրբեջանցի իբր «լրագրողները» Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։ Ինչպես օրեր առաջ, այս անգամ էլ նրանք փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։ Սակայն վերջիններս կանխել են հերթական սադրանքն ու ադրբեջանցիներին դուրս բերել ճանապարհից:

Այս ամենը մեծ ոռնոց է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում՝ մեղադրանքներ հնչեցնելով Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հասցեին, որը, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում, ինչպես նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ հատուկ շեշտելով, որ նրա հետ ադրբեջանցիները որևէ կոնտակտի չեն ուզում դուրս գալ:

Սա, իհարկե, նորություն չէ, քանզի, ինչպես քանիցս նշել են նաև փորձագետները, հենց միայն պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Մյուս կողմից՝ նրա աշխատանքի շնորհիվ է, որ ադրբեջանցիներին չի հաջողվում հանքերի ու ճանապարհների հետ կապված՝ հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանալրագրողական» սադրանքները կյանքի կոչել:

Մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ իրավական ուժեղ թիմ է աշխատում, որի գործունեության հիմքում առաջնայինը Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնումն է: Մեր տեղեկություններով, Արցախի իշխանությունների դիրքորոշումը, ի դեմս Վարդանյանի, հստակ է՝ Արցախի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել բացառապես հանքի բնապահպանական ազդեցությունը Արցախի և Ադրբեջանի սահմանին գտնվող ադրբեջանական գյուղերի վրա, որը նորմալ գործընթաց է երկու հարևան պետությունների միջև։

Այս և այլ գործոններ հիստերիայի պատճառ են դարձել թշնամական երկրում, մասնավորաբար, նույն Ալիևը հոգեխանգարմունքի աստիճան է արձագանքում Վարդանյանի որևէ հայտարարության՝ ամեն անգամ նշելով, որ իրենք Վարդանյանի հետ որևէ բանակցություն չեն վարելու:

Արամ Սահակյան

Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներ