Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայուհին չինական մշակույթին ծանոթանում է ստվերների թատրոնի միջոցով. «Սինհուա»

ՄՇԱԿՈՒՅԹ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Որպես բեմահարթակ մեծ տուփ, որպես լույսի աղբյուր լամպ եւ որպես էկրան սպիտակ թուղթ օգտագործելով՝ Ալետա Հակոբյանը հետաքրքիր ներկայացումներ է կազմակերպում ստվերների իր թատրոնում, գրել է «Սինհուան»։

Ստվերների թատրոնի 30-ամյա սիրահարը իր մի քանի ներկայացումներ տեղադրել է ինտերնետում, ինչով գրավել է ցանցի օգտատերերի ուշադրությունը։ Ալետան նշել է, որ ստվերների խաղը համարում է չինական առասպելների, լեգենդների եւ մշակույթի մասին պատմելու հիանալի միջոց։

Ալետան  Չինաստան է եկել Հայաստանից երեք տարի առաջ, որպեսզի անգլերենի ուսուցիչ աշխատի։ Նա եղել է շատ վայրերում՝ Պեկինում, Տյանցզինում, Շանհայում, Յուննանում եւ Շանդունում։ Նրա խոսքով՝ իրեն դուր են գալիս երկրի գեղեցիկ բնապատկերները եւ տարատեսակ սովորությունները, բայց ամենից շատ հրապուրվել է տեղի բանահյուսությամբ եւ առասպելաբանությամբ։ «Դրանք հիասքանչ են, լի իմաստնությամբ»,- ասել է Ալետան։ Նա երկար ժամանակ փնտրել է  ժողովրդական հեքիաթները ներկայացնելու հետաքրքիր միջոց, որոնք լսել է իրեն հանդիպած մարդկանցից։

Նրա սերն արվեստի այս տեսակի հանդեպ սկսվել է այն ժամանակ, երբ դիտել է ստվերների թատրոնի ներկայացումը Սիանի թանգարանում եւ հասկացել, որ դա այն է, ինչում կուզենար փորձել իր ուժերը։

Ստվերների թատրոնը տարածված է Չինաստանում։ Դերասանները մնում են սպիտակ վարագույրի հետեւում, ստվերային տիկնիկներ են «խաղացնում», որոնք պատրաստված են կենդանիների կաշվից, տեղի օպերաների երաժշտության ներքո։ 2011թ. ստվերների թատրոնների ներկայացումները մտցվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ։

«Ես շատ հուզված էի, երբ առաջին անգամ տեսա ստվերների թատրոնի ներկայացում չինացի հայտնի գեներալի մասին։ Թանգարանի աշխատակիցներն ինձ հրավիրեցին դիտելու կաշվե տիկնիկները, եւ ես տպավորվել էի դրանց վառ գույներով եւ ճկունությամբ»,- նշել է Ալետան։

Դրանից հետո Ալետան սկսել է որոնել սեփական բեմ ստեղծելու միջոց՝ սեփական ստվերների թատրոնի համար։ Ուսումնասիրելով տեսանյութերը՝ նա կառուցել է այն տուփից, լամպից եւ սպիտակ թղթից ու այլ առարկաներից։ Ալետան նաեւ ստվերային տիկնիկներ է պատրաստել, բայց կենդանիների կաշվի փոխարեն, որոնք օգտագործվում են ավանդական տիկնիկների համար, նա օգտագործել է թուղթ։ «Ես տպագրեցի խամաճիկների ֆիգուրները թղթի վրա, իսկ հետո զգույշ կտրատեցի դրանք։ Սիլուետները պետք է հստակ լինեին, ուստի ես պետք է զգույշ լինեի»,- ասել է նա։

Նրա առաջին ներկայացումը սիրո հուզիչ պատմություն էր չինական լեգենդից։ «Սիրո, լուսնի եւ միավորման հույսի պատմություն, ինչը համընկնում է ընտանիքի միավորման թեմայի հետ Չինաստանում Աշնան կեսի փառատոնին»,- ասել է Ալետան։

Իր պատմությունները հարստացնելու համար Ալետան ուսումնասիրում է ավանդական չինական մշակույթը։ Ցիսիի փառատոնի կամ չինական Սուրբ Վալենտինի տոնի հետ կապված տեսարաններ նկարելով՝ նա շատ բան է իմացել ավանդական չինական հարսանիքների մասին։ Չինական լեգենդի չար Նիան գազանի մասին պատմելու համար նա փորձել է  կերպարներն ու շենքերն այնպես դասավորել, որ հանդիսատեսն ավելի լավ հասկանա պատմությունն ու դրա հետ կապված չինական մշակույթը։

Ալետայի տեսահոլովակները գրավել են շատերի սիրտը Հայաստանում։ Նիան գազանի մասին տեսանյութը անգամ գրավել է հայկական հեռուստաալիքի ուշադրությունը։

Դիտողներից ոմանք նշել են, որ տեսահոլովակներն իրենց թույլ են տվել ավելի լավ հասկանալ Չինաստանը։

Դա Ալետային մղել է շարունակել տեսանյութեր նկարահանել։ Ներկայում նա նոր պատմություն է գրում՝ հիմնված հնագույն չինական պոեզիայի վրա։ «Երբ իմ չինարենի իմացությունը թույլ տա, ես կնկարահանեմ տեսանյութեր հայկական առասպելների, լեգենդների եւ սովորությունների մասին եւ մեր մշակույթը ներկայացնել չինական լսարանին»,- ասել է Ալետան։

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու