Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ողջունելով այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը. Խավիեր Կոլոմինա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ողջունելով այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը:

Կոլոմինան այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում   Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երրորդ նիստին:

«Լավ նորություն է տեսնելը, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը, ներառյալ այս բանակցությունների հյուրընկալումը և մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։

Հիշեցնենք, որ նիստը կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԴադարեցվում է Մյասնիկյան պողոտայից մի հատվածի երկկողմանի երթևեկությունը Ալիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանՄնա՞լ, թե՞ հեռանալ. Մբապեն հստակեցրել է իր դիրքորոշումը «Ռեալի» հարցում Երեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան