Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորման մասին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

trmzk.ru–ն ներկայացրել է կարճ աշխարհաքաղաքական գնահատական՝ կապված Կապանում Իրանի հյուպատոսության բացման հետ: Բացման արարողությանը Իրանի գլխավոր հյուպատոսն ասել է, որ կապանցիներն անհանգստանալու ոչինչ չունեն։ «Կապանցիներին խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ, մենք այստեղ ենք հանուն հայ ժողովրդի»,- ասել է իրանցի դիվանագետը։ Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն է տարածել, որը փաստացի կարելի է համարել Թուրքիայի պատասխանը Իրանի «կապանյան» քայլին։ Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, ուր նա մեկնել էր մասնակցելու Զանգելանի օդանավակայանի բացմանը, որը ժամանակավորապես գտնվում է Բաքվի վերահսկողության տակ և նպատակաուղղված է Իրանի հյուսիսային շրջանների թուրքիսրայելական անեքսիայի երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում, որը վերջին պատերազմի արդյունքում նույն Անկարայի ակտիվ աջակցությամբ է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Էրդողանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան գործնականում փորձում է ցույց տալ, որ Շուշին գտնվում է իր՝ թուրքական վերահսկողության տակ և ոչ թե Բաքվի։ Իհարկե, դա որպես Իրանի «կապանյան» քայլին պատասխան տեսնելը ավելի մեծ խնդրի միայն մեկ շերտն է։ Նման «պատասխան» ձևակերպելու Թուրքիայի ցանկությունը կարող է վկայել նաև այն մասին, որ Անկարան դիտարկում է Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու հարցը ոչ միայն իրանական կամ նույնիսկ հայ-իրանական, այլ նաև ռուսիրանական համագործակցության կամ գուցե նույնիսկ դաշնակցային տրամաբանության համատեքստում։ Չպետք է բացառել, որ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը քայլ է, որը քննարկվել ու համաձայնեցվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում։ Եվ այդ քայլն, անշուշտ, տեղավորվում է ռուս-իրանական գործընկերության համատեքստում, որը վերջերս լայն զարգացում ու խոր բնույթ է ստացել, և ԱՄՆ-ն արդեն մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։

Ավելին, մինչև տարեվերջ հավանական է համարվում Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ, ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը կենթադրի բազմոլորտ համագործակցության արձանագրում 20 տարի ժամկետով։ Հենց այդ ֆոնին է հնչում Թուրքիայի մտադրությունը Շուշիի նկատմամբ այն ակնկալիքով, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Պակիստանն ու Անգլիան կշտապեն պաշտպանել Էրդողանին։ Հավանաբար, Թուրքիան նաև կփորձի համոզել Պուտինին՝ հրաժարվել Հայաստանի և Իրանի պաշտպանությունից։ Աստված մեծ է, կապրենք ու կտեսնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի