Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծվել «Մաքսիմ» գնդացիրը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հին խորհրդային «Երկու Մաքսիմ» երգում կա երկու հերոս` գնդացրորդ Մաքսիմը և նրա հավատարիմ անվանակից ծանր գնդացիր «Մաքսիմը»: Ոչ բոլորը գիտեն, որ, ի տարբերություն տղամարդու անվան, «Մա՛քսիմ» գնդացրի անվանման մեջ շեշտն ընկնում է առաջին վանկի վրա, և միայն Ռուսաստանում է, որ մարդու անունն ու գնդացրի մակնիշը նույնական են հնչում: «Մաքսիմ» գնդացիրը (անունն ստացել է գյուտարար Հայրամ Սթիվենս Մաքսիմի անունով) ստեղծվել է ԱՄՆ– ում 1883 թվականին, բայց երկրի ռազմական գերատեսչությունը մերժել է առաջարկվող զենքը՝ համարելով, որ այն չափազանց անօգուտ է, քանի որ փամփուշտների մեծ սպառում ունի: Համոզված լինելով իր նախագծած գնդացրի խոստումնալից լինելու մեջ՝ Մաքսիմն արտագաղթել է Անգլիա, որտեղ էլ անմիջապես գնահատել են նրա գնդացիրը:

Արտադրության կազմակերպման համար Հայրամ Մաքսիմն այնտեղ քաղաքացիություն է ստացել, իսկ ապա անգամ ասպետի կոչում: Ավտոմատ գնդացրի վերալիցքավորումը հիմնված է կրակոցի հետհարվածի էներգիայի օգտագործման վրա, որի արդյունքում կրակահերթի արագությունը հասցվում է մինչև 600 փամփուշտ/րոպե-ի: Հետաքրքիր է, որ սկզբում «Մաքսիմ» հաստոցային գնդացրի հենց այդ հատկանիշն էր վախեցնում զինվորականներին, մասնավորապես ռուս գեներալ Մ. Ի. Դրագոմիրովին, որի կարծիքով, «պետք չէ մարդու վրա անընդհատ կրակել, քանի որ բավական է նույնիսկ մեկ փամփուշտը»: Չնայած դրան, 1899 թվականին գնդացիրների մի փոքրիկ փորձնական խմբաքանակ է առաքվել Ռուսաստան: Այդ զենքի մարտական օգտագործման առաջին իսկ փորձը փարատել է բոլոր հոռետեսների կասկածները:

Գյուտարարը կարողացել է հասնել նաև գնդացրի ծայրահեղ կենսունակության, ուստի անգամ 15 հազար կրակոցից հետո գնդացրի մեխանիզմների հապաղում կամ խափանում չի ունեցել: «Մաքսիմ» հաստոցային գնդացրի բացառիկ հուսալիությունն ու բարձր մարտական որակները հանգեցրել են դրա երկարատև կիրառմանը տարբեր երկրների զինված ուժերում: Օրինակ՝ ռուսական, իսկ հետագայում խորհրդային բանակում «Մաքսիմի» տարբեր մոդիֆիկացիաներ արտադրվել են մինչև 1945 թվականը: Դրանից հետո այդ զենքերը երկար ժամանակ պահվել են պահեստներում և սառը պատերազմի տարիներին մատակարարվել ԽՍՀՄ դաշնակիցներին:

Հայտնի է դրանց օգտագործման մասին անգամ Հյուսիսային և Հարավային Կորեաների պատերազմներում, ինչպես նաև Հնդկաչինում: Գոյություն ունեն ապացույցներ, որ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սահմանային հակամարտությունների սրման ընթացքում «Մաքսիմ» գնդացիրներ են առաքվել խորհրդա-չինական սահմանի երկայնքով գտնվող ամրացված տարածքների պահեստներ: Հնարավոր է, որ նույնիսկ հիմա այդ լեգենդար զենքի առանձին օրինակները շարունակում են ծառայել ինչ-որ տեղ հեռավոր «թեժ կետերում»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր