Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն տարի հունվարի 1-ի առավոտյան Ավետիսյանների 3 երեխաները արտասվում են` բարձի տակ նվեր չգտնելով (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է .

Արարատի մարզի Մասիս քաղաքի հին կաշվե գործարանի կիսաքանդ շենքում արդեն 7 տարի ծանր սոցիալական պայմաններում բնակվող Ավետիսյանների 5 հոգանոց ընտանիքը երազում է  գոնե մեկ անգամ Նոր տարին դիմավորել տաք ու տոնական զարդարված տանը։ Տոնածառի մասին երազող Ավետիսյանների 3 անչափահաս երեխաները հունվարի 1-ի առավոտյան Ձմեռ պապի բերած նվերներով ուրախանալու փոխարեն բարձի տակ նվերներ չգտնելու պատճառով տխրում ու արտասվում են։ NEWS.am-ի հետ զրույցում 39-ամյա Կարինե Ավետիսյանը նշեց, որ ինքն ու իր 39-ամյա ամուսինը՝ Ռուստամ Ավետիսյանը, ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները հունվարի 1-ի առավոտյան երջանիկ արթնանան, սակայն ընտանեկան բյուջեն չի բավականացնում անգամ օվա հացի համար։

 «Երեխաներն ամեն հունվարի 1-ի առավոտյան լացում են, որովհետեւ անգամ կոնֆետ չենք կարողանում երեխաների բարձի տակ դնել, ամեն տարի հորն ասում են՝ պապ, բա էս տարի էլ Ձմեռ պապին չի՞ եկել»,-ասաց տիկին Կարինեն։

Կարինեի երեք անչափահաս երեխաները՝ Խաչիկը, Սարգիսն ու Լուսինեն, չգիտեն՝ ինչ բան է տոնածառ զարդարելը, Ամանորին նվեր ստանալը, ամանորյա գիշերը ընտանիքի հետ գեղեցիկ սեղանի շուրջ Նոր տարին դիմավորելը։ Ծնողները խանութներից պարտքեր անելով՝ մի կերպ կարողանում են Նոր տարվա գիշերը սեղանին խորհրդանշական մի քանի բան դնել՝ հաց, պանիր, զովացուցիչ ըմպելիք եւ այլն, որ երեխաները շատ չտխրեն. «Դեկտեմբերի 31-ին սեղանի շուրջ շնորհավորում ենք իրար, մի քիչ երեխաների տրամադրությունը գոնե բարձրանում ա։ Հարեւաններ էլ չունենք, որ գոնե հարեւանների երեխաների հետ դուրս գան, ուրախանան՝ ամբողջ օրը էս խոնավ ու ցուրտ տան մեջ են լինում, նորմալ մարդկանց հետ էլ չեն կարողանում շփվել»։

Կարինե Սուքիասյանն ու ամուսինը 15 տարի առաջ են ամուսնացել, երկուսն էլ անապահով ընտանիքից են, այդ պատճառով էլ հայտնվել են ծանր դրության մեջ։ 7 տարի առաջ բնակվել են Եղեգնաձորի գյուղերից մեկի հարակից սարերում՝ վրանների մեջ, փողով անասուններ պահել, սակայն անմարդկային պայմաններին չդիմանալով, եկել են Մասիս՝ լքված ու կիսաքանդ գործարանի տարածքում բնակություն հաստատել։ Մոտակայքում ոչ մի բնակելի տուն չկա։ 

«Ամուսնուս ծնողները շատ վատ պայմաններում էին ապրում, որոշեցինք գնալ Եղեգնաձոր՝ սարերում փողով անասունների նայել ու այդպես ապրել։ 5 տարի կարողացանք մի կերպ վրաններում ապրել, սակայն անմարդկային պայմաններ էին եւ մեզ օգնելու համար բարեկամներիցս մեկն առաջարկեց գալ ու մնալ Մասիսում, փողով կով կթել, մի քիչ փող աշխատել։ Ամուսինս էլ հիվանդ է, չի կարողանում ֆիզիկական աշխատանք անել»,-պատմեց Կարինե Սուքիասյանը՝ նշելով, որ ընդամենը 4 կով է կթում, յուրքանչյուրի համար ամսական ստանում է 4000-5000 դրամ։

Տիկին Կարինեն խնդրում է բարի մարդկանց աջակցությունը երեխաների համար գոնե մինիմալ պայմաններ ապահովելու համար, քանի որ խոնավ ու ցուրտ կիսակառույց գործարանում ապրող նրանց 3 անչափահաս երեխաների առողջությունը վտանգված է։

Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել